Ես

Սովորողները նախագծի շրջանակում ինտեգրված առարկաների ենթաթեմաների շուրջ ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ կատարելով՝ կստեղծեն իրենց փաթեթները

Տևողությունը՝ 2 շաբաթ 

Ընթացքը՝ Յուրաքանչյուր շաբաթ բլոգում կլինի հաշվետվություն՝ շաբաթվա գործունեության մասին

Նախագծի խնդիրները ՝

Նպաստել սեփական անձի ինքնաճանաչողությանը, ինքնաբացահայտմանը, ինքնադրսևորմանը (հույզեր, ցանկություններ, դրանց արտահայտման ձևեր)

Ձևավորել սեփական անձի նկատմամբ վստահություն, ինքնուրույնություն

Զարգացնել ինքնասպասարկման կարողություններ

Ձևավորել սեփական դերի նշանակության, իրավունքների և պարտականությունների մասին գիտակցություն (համայնքում՝ դասարանում, դպրոցում, ընտանիքում, բակում)

Զարգացնել հաղորդակցական, ստեղծագործական, հետազոտական կարողություններ

Ձևավորել և զարգացնել սեփական մտքերը հասկանալի, պարզ, ամբողջական նախադասություններով արտահայտելու, սեփական կարծիքը հիմնավորելու կարողություններ

Զարգացնել դիմացինին լսելու, բարեկիրթ վարվելակերպ դրսևորելու կարողությունները (լսածի վերաբերյալ հարցեր ձևակերպել և արտահայտել, լսել մինչև վերջ, չընդհատել)

Ձևավորել և զարգացնել կարդալու կարողություններ (կարդալ, կարդացածը ընկալել, կարդացածի վերաբերյալ հարցերին պատասխանել)

Ձևավորել և զարգացնել նախադասություններ կազմելու, գրելու կարողություններ (կազմել և ամբողջական նախադասություններ)

Հարստացնել ակտիվ բառապաշարը

Ձևավորել և զարգացնել նկարչական, տեխնոլոգիական պարագաներից ճիշտ օգտվելու կարողություններ

Պատկերացում տալ կերպարվեստի, ժանրերի մասին

Ձևավորել դիմանկար, բնանկար, նատյուրմորդ նկարելու կարողություններ

Զարգացնել երևակայությունը (նկարելու միջոցով)

Զարգացնել ուշադրությունը, ճարպկությունը, հնարամտությունը, տրամաբանությունը

Ձևավորել աղյուսակներից տվյալներ քաղելու, պարզագույն աղյուսակներ կազմելու կարողություններ

Կրկնել, ամրապնդել երկնիշ թվերի անվանումները, գրությունը, կազմությունը (տասնյակ, միավոր)

Կրկնել, ամրապնդել գումարում և հանում կատարելու հնարները

Ձևավորել և զարգացնել համակարգչից օգտվելու կարողություններ

Զարգացնել Paint նկարչական խմբագրով աշխատելու կարողությունները

Ձևավորել և զարգացնել Ms Word տեքստային խմբագրիչ օգտվելու կարողություններ

Ձևավորել էլ. փոստից օգտվելու կարողություններ (բացել, կարդալ)

Ձևավորել կայքէջից, բլոգից օգտվելու կարողություններ (բացել, գտնել համապատասխան պատուհանը)

Զարգացնել շարժումների հստակություն, ճկունություն, արագաշարժություն, հնարամտություն

Ձևավորել ընկերային պատասխանատվություն

Զարգացնել հրահանգներ լսելու և արագ արձագանքելու կարողություններ

Ձևավորել և զարգացնել մարմնամարզական կարողություններ և հմտություններ

Զարգացնել լողալու, հեծանիվ վարելու կարողություններ

Ձևավորել և զարգացնել խմբային վարժություններ, խաղեր կատարելու կարողություններ (խմբի մաս զգալու, խմբի համար պատասխանատվություն ստանձնելու կարողություններ)

Ինտեգրկված առարկաները՝  

Մայրենի

Ես և շրջակա աշխարհը

Կերպարվեստ

Մաթեմատիկա

Մեդիատեխնոլոգիաներ

Մարմնամարզություն

Խխունջն ու սունկը
Չալ կաչաղակը
Բարակ թելը
Արտույտն ու երկինքը
Ագռավն ու խեցգետինը

Ստեղծված նյութեր՝
Իմ մասին
Խխունջի երազանքը (հորինուկ)
Իմ բնավորությունը (ռադիոնյութ)

Оставьте комментарий