Դեկուպաժ. Փայտե տակդիրներ

Նախագիծը՝ «Կրթահամալիրի տոն․ սեբաստացու օրեր» , «Փայտե տակդիրներ»
Երկրագործության և տեխնոլոգիայի ստուգատեսային շաբաթ

Լրիվ նոր բառ, լրիվ նոր աշխատանքի տեսակ: Խատուտիկներն ընկեր Արուսյակի հետ անմիջապես գործի անցան: Արագ-արագ ընտրեցին նախշն ու մկրատով կտրեցին, սոսնձեցին ու գունավորեցին: Սպասում ենք չորանա, որ լաքապատենք մեր ստեղծած տակդիրները:
Ցուցահանդես-վաճառքի արդյունքում հավաքված հանգանակությունը կփոխանցվի «Զինվորների ապահովագրության ֆոնդին»:

Հանգանակությանը կարող եք միանալ այս պահից սկսած՝ փոխանցումներ կատարելով «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին .«Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)՝ իդրամ, իզիփեյ հեռախոսային հավելվածներով:

Оставьте комментарий