Չարաճճի քամին


Նախագծեր՝ Թարգմանչաց տոն, Բարև, աշուն
Կարդացել և քննարկել ենք Հ. Թումանյան «Աշուն» բանաստեղծությունը: Վերջում հորինել ենք փոքրիկ պատմություններ: Սիրով Ձեզ ենք ներկայացնում մեր հորինուկների շարքը:

Նկարը՝ Վիկտորյա Հարությունյանի

Չարաճճի քամին
Չարաճճի քամին գողացավ տղայի գլխարկը։ Տղան սկսեց լացել։ Հետո վազեց քամու հետևից, որպեսզի բռնի գլխարկը, բայց քամին չէր ուզում գլխարկը ետ տալ, այլ ուզում էր խաղալ նրա հետ բռնոցի։ Նրանք այնքան վազեցին, որ հոգնեցին և վերջում քամին գլխարկը տվեց տղային։ Հետո գնաց ուրիշների հետ խաղալու։
Վահագն Սուքիասյան

Լինում է, չի լինում մի քամի է լինում: Նրա անունը Փուչիկ է լինում: Նա շատ լավ թռչում ու փչում էր, բայց չգիտեր, թե ինչ է նշանակում խաղալ: Մի օր նա ընկերացավ երեխաների հետ և նրանք Փուչիկին կանչեցին խաղալու: Փուչիկն ասաց.
— Ի՞նչ է նշանակում խաղալ:
Երեխաները նրան ասացին, որ խաղն այն է, որ բոլորով կամ միայնակ ուրախ խաղում են, իսկ խաղում են խաղալիքներով կամ բակում: Բակում խաղում են պահմտոցի, գետնից բարձր, գործնագործ և այլն: Փուչիկը համաձայնվեց: Նրանք խաղացին բոլոր խաղերը հերթով և շատ լավ անցկացրեցին այդ օրը: Փուչիկը մտածեց «Ի՜նչ լավ է ընկերներ ունենալը: Հիմա ես ոչ միայն թռչել և փչել գիտեմ, այլ նաև՝ խաղալ և դա շա՜տ լավ է:»
Նռանե Անտոնյան

Լինում է, չի լինում մի քամի է լինում։ Նա շատ չարաճճի է լինում։ Երբ բալիկները գնդակը թողնում են և գնում հեռու, քամին քշում և տանում է նրենց գնդակը։ Նա շատ է սիրում խաղալ փուչիկներով և գնդակներով։ Քամու սիրելի զբաղմունքը փուչիկը օդ բարձացրելը և այնտեղ պտտելն է։ Չարաճճի քամին նույնիսկ մի օր իմ հեծանիվը քշեց։
Միա Ալավերդյան

Լինում է, չի լինում՝ մի չարաճճի քամի։ Նրա ամենասիրած չարաճճիությունը օրուգիշեր տերևնեերի հետ խաղալն է։ Նա հավաքում է շատ տերևներ, պտտում օդում ու փչում մարդկանց վրա։ Ու հետո ծիծաղալով փախչում և թաքնվում է երկնքում։
Ալեքսան Ավագյան

Կար-չկար մի քամի կար։ Նա շատ չարաճճի էր։ Ամենաշատը սիրում էր խաղալ գետնին թափված տերևների հետ։ Հանում էր նրանց օդ ու սկսում պտտել։ Մի անգամ չարաճճի քամին ծանոթացավ Վտվտիկի ու Կտկտիկի հետ։ Նրանք որոշեցին միասին չարաճճիություն անել։ Վտվտիկն ու Կտկտիկը սկսեցին երկնքից ջրել, իսկ քամին անձրևի կաթիլները քշել այս ու այն կողմ։ Ի՜նչ լավ միտք էր, ի՜նչ ուրախ ժամանակ անցկացրեցին։
Սամվել Բաբաջանյան

Չարաճճի քամին մի օր փչեց ու մոտակա ծառի տերևը պոկեց։ Նա քշեց տերևին տարավ հեռու սարերը։ Նա այնքան հավանեց տերևին, որ որոշեց նրա հետ ընկերանալ։ Բայց չար ու նախանձ կայծակը հարվածեց տերևին և նրա կողքը մի փոքր այրեց։ Քամին բարկացավ և այնպես փչեց, որ կայծակը անհետացավ սարերի հետևը: Հետո նա խնդրեց անձրևին, որ ջրի իր տերևին։ Առավոտյան արդեն թարմ ու կանաչ իր տերևին գրկեց ու տարավ հեռու։ Էդուարդ Բլեյան

Բարև՛, Չարաճճի՛ քամի, ես քեզ մի հարց ունեմ: Խի՞ էս գալիս ու մեզ տալիս քամի: Ես չեմ ուզում, որ ցուրտ լինի:
Ռուբեն Գրիգորյան

Լինում է, չի լինում մի չարաճճի քամի է լինում։ Այդ փոքրիկ քամին իր մայրիկին չի լսում և քշում է տանում տերևները ծառի։ Ծառն էլ տխրում է և իր տերևներն է ուզում։
Էլենա Թանանյան

Լինում է, չի լինում՝ մի քամի: Այդ քամին շատ չարաճճի է լինում ։Նա անընդհատ չարաճճիություն էր անում ու մեկ-մեկ մարդկաց վրա էր ազդում: Մադիկ բարկանում էին։
Ստեֆանի Կարապետյան

Մի օր, երբ քամի չկար, ես դրսում խաղում էի։ Հանկարծ մազերս խառնվեցին և թափվեցին դեմքիս։ Ես զարմացա, երբ նկատեցի, որ քամին միայն ինձ վրա է փչում։ Ես արագ ուղղեցի մազերս, բայց քամին նորից էր փչում ու փչում։ Այդ ժամանակ հասկացա, որ փոքրիկ չարաճճի քամին ուզում էր խաղալ ինձ հետ։
Շուշան Հակոբյան

Լինում է մի քամի: Քամին շատ չարաճճի էր: Քամին ուժեղ փչում էր, տները քանդում էր, ծառերը պոկում էր: Տերևները թափվում էին, քամին ծիծաղում էր: Քամին մտածում էր, որ տերևները պարում են:
Լևոն Հարոյան

Լինում է, չի լինում մի չարաճճի քամի է լինում: Մի օր քամին շատ է ուզում խաղալ երեխաների հետ, բայց նրա հետ ոչ ոք չէր ուզում խաղալ, բոլորը շտապում էին տուն: Այդ ժամանակ քամին բարկացավ և սկսեց փչել այս ու այն կողմ: Ուժգին քամուց բոլոր երեխաները բարձրացել էին օդ և թռչում էին քամու հետ: Չարաճճի քամին շատ էր ուրախացել, քանի որ բոլոր երեխաները օդում խաղում էին իր հետ: Երեխաների համար նույնպես շատ զվարճալի էր: Այդ էր պատճառը, որ անվանում էին չարաճճի քամի:
Վիկտորյա Հարությունյան

Լինում է, չի լինում մի քամի է լինում: Նա ուզում էր շատ ուժեղ լինել: Մի օր երեխաները բակում խաղում էին ու քամին որոշեց չարաճճի բաներ անել: Քամին քշում էր գնդակը այս ու այն կողմ: Երեխաները տեսան, որ չի ստացվում գնդակով խաղալ ու որոշոցին օդապարուկ թռցնել: Քամին օդապարուկը բարձրացրեց վերև: Երեխաները նայում և ուրախանում էին: Գագիկ Ճաղարյան

Շոգ ամառ էր: Չարաճճի քամի որոշեց, որ մարդկանց հետ կատակ անի: Նա բոլորից շուտ արթնացավ և վազեց, որ մարդկանց հովացնի: Մարդիկ ուրախացան և շնորհակալություն հայտնեցին: Չարաճճի քամին ուրախ վերադարձավ տուն:
Հասմիկ Մկրտչյան

Լինում է, չի լինում՝ մի չարաճճի քամի։ Երբ երեխաները իջնում էին բակ խաղալու, էս չարաճճի քամին անմիջապես գալիս էր ու բոլորին սկսում էր խանգարել՝ մեկի գնդակն էր փախցնում մի կողմ, մյուսի փուչիկն էր թռցնում օդ։ Երեխանրը շատ էին նեղվում քամու չարաճճի արարքներից; Սոֆիյա Պարսամյան

Աշուն էր: Չարաճճի քամին մտավ մեր բակ և սկսեց քշել բոլորին: Տերևները վախից կպել էին ծառերին, բայց քամին ավելի ուժեղացավ և կանչում էր տերևներին, որ նրանք իջնեն և խաղան իր հետ: Վախկոտ տերևները չիջան, իսկ քաջ տերևները իջան և պար բռնեցին քամու հետ:
Նատալի Սահրադյան

Այն ի՞նչ է ի՞նչը, պարանին փռած լվացքի արարիչը….
Սարգիս Վարդանյան

Խշխշիկ քամին շատ չարաճճի էր: Երբ նա դուրս էր գալիս խաղալու, տերևներն ուրախանում էին: Նրանք ուրախ բռնոցի էին խաղում: Խշխշիկը երգում էր, իսկ տերևները շուրջպար էին բռնում:
Միքայել Քեշիշյան

Չարաճճի քամին ընկերություն էր անում մի մարդու հետ, ով տիրապետում էր աշխարհը: Քամին մի օր բարկացավ և քշեց նրան աշխարհից:
Արեգ Օսիպյան

Աշուն էր: Ծառերի տերևները կարմրել, դեղնել, կանաչել էին: Քամին որոշեց կատակ անել:
Այնպես ոռնաց, որ գեղեցիկ տերևներ ընկան ցած: Նա շատ տխրեց և խնդրեց արևին այնպես տաքացնի, որ ծառերը նորից կանաչեն: Արևը պատասխանեց, որ սպասի գարնանը և ծառերը նորից կկանաչեն: Հարություն Մկրտչյան

Լինում է, չի լինում՝ մի քամի: Նա մի անգամ մարդկանցից թուղթ և մատիտ է փախցնում: Թռչելիս տեսնում է, որ տղան դաշնամում է նվագում: Տեսնում է նոտաները, որոնք քամու համար անհասկանալի նշաններ էին թղթի վրա: Քամին որոշում է չաևաճճիություն անել: Գնաց և սկսեց իր փախցրած թղթի վրա այդ անհասկանալի նշաններից գրել, որոնք տեսել էր տղայի նոտաների վրա: Եվ երբ տղան գնաց խոհանոց ջուր խմելու, քամին փոխեց տղայի թղթերը և դրեց իր գրածը: Տղան վերադարձավ, տեսավ որ նոր նոտաներ են դրված, բայց մտածեց, որ մայրիկն է նոր նոտաներ դրել: Մայրիկին բան չասեց ու սկսեց նվագել: Թեև քամին նոտաները չէր հասկանում, բայց շատ գեղեցիկ մեղեդի ստացվեց:
Արամ Տոնոյան

Оставьте комментарий