Ինչպես են ծնվում հորինուկները

Սկզբում պետք է քարտերը վանկերով կամ նկարների օգնությամբ միացնել, այնուհետև հորինել պատմություն՝ օգտագործելով քարտերից գոնե 3 մասնագիտություն:
Ծնվեց 3 հորինուկ:

Խումբ 1-ին՝ Տոնածառ
Լինում է, չի լինում մի մրցավար է լինում: Մրցումներից հետո ծարավում է: Գնում է խանութ ջուր գնելու: Վաճառողին ասում է.
-Խնդրում եմ ինձ ջուր տվեք:
Ջուրը խմեց, ծարավը հագեցավ:
Բայց մեր մրցավարը շատ էր ուզում լողալ: Գնաց իր ընկեր օդաչուի մոտ և խնդրեց, որ իրեն տանի այնպիսի տեղ, կարողանա լողալ: Օդաչուն էլ տարավ Դուբայ:

Խումբ 2-րդ՝ Հրաբուխ
Կար-չկար մի ոստիկան կար, որի կինն ուսուցչուհի էր: Նրանք ունեին երկրորդ աշխատանք՝ կինո էին նկարում: Մի անգամ ֆիլմ նկարեցին, թե ինչպես են ոստիկանները բռնում գողերին: Ֆիլմը բոլորին դուր եկավ, և նրանք ստացան մրցանակ:

Խումբ 3-րդ՝ Դինոզավր
Կար-չկար մի կոշկակար կար: Նա զբաղվում էր կոշիկ կարելով: Դատավորը զբաղվում էր դատերով, իսկ փոստատարը նամակներ էր բաժանում: Մի օր փոստատարը կոշկակարին նամակ բերց և կոշիկ տարավ: Ինչ-որ բան տեղի ունեցավ և նրանք կռվեցին: Որոշեցին գնալ դատավորի մոտ: Դատավորն էլ պարզեց մանրամասները: Եվ այնպես արեց, որ հաշտվեն:

:

Оставьте комментарий