Նամակ ծիտիկներին


Հ. Թումանյան_ «Մի բաց նամակ ամենքին»
Կարդացինք ու քննարկեցինք ծիտիկների խնդրանք-նամակը և որոշեցինք մենք էլ նամակ էլ գրել ծիտիկներին:
Ահա՝ ինչ ստացվեց:

Արամից ծիտիկներին
Բարև, սիրելի ծիտիկներ, ես ձեզ կօգնեմ, միայն թե դուք ասեք՝ որտեղ եք, մեկ էլ ձեզ ի՞նչ բերեմ:




Բարև ձեզ, սիրելի ծիտիկներ: Ես կարդացի ձեր նամակը և շատ տխրեցի:
Ես ամեն առավոտ հաց կդնեմ մեր պատշգամբին, որ դուք ուտեք: Ես ձեր նամակի մասին կպատմեմ իմ բարեկամներին ու ընկերներին, որպեսզի նրանք էլ ձեզ կերակրեն: Գարունը կհանդիպենք կանաչ այգիներում:
Հասմիկ

Բարև, ծիտիկներ, ձմեռը ես խոստանում եմ ձեզ կերակրել, մինչև կգա գարունը։ Համեցեք մեր օդափոխիչի մոտ։
Ստեֆանի

Շատ մի՛ տխրեք, ծիտիկներ, ես ամեն օր ձեզ ուտելիք կտամ: Ես ձեզ համար տնակ կսարքեմ ու մեջը շատ ուտելիք կդնեմ:
Ռուբեն

Սիրելի ծիտիկներ, ամեն օր եկեք մեր պատուհանի մոտ։ Ես արդեն պատրաստեմ ձեզ ուտելիք տալ։
Սիրով `Ալեքսան

Ես ձեզ ամեն օր կտամ ուտելիք:
Էրիկ

Սիրելի ծիտիկներ, եկե՛ք մեր բակ, ես ձեզ հաց կտամ ուտելու։ Մեր բակում մի լքված երկաթե տնակ կա, այդ տնակի ետևում մի փոքրիկ փոսի մեջ տաքուկ մի տեղ կա, կարող եք այդտեղ ապրել մինչև գարուն։
Էդուարդ

Բարև, ծիտիկներ ջան: Ես ուզում եմ, որ դուք ունենաք գոնե մի պուճուր կտոր հաց: Ես ձեզ ամպայման կտամ հաց: Ցտեսություն:
Վիկտորյա

Սիրելի ծիտիկներ, չմտածեք. ես ձեզ կհյուրասիրեմ հաց և ցորեն, որ դուք սոված չմնաք, գարնանը կգաք մեր այգի: Դուք կերգեք, ես կպարեմ:
Սիրով՝ Վանէ

Բարև, սիրելի Ծիտիկներ: Ես Միքայելն եմ: Ապրում եմ Երևանում՝ Արշակունյաց փողացում: Ես ծիտիկներին շատ եմ սիրում, դեղձանիկ էլ ունեմ: Ես ուզում եմ ձեզ օգնել ու կերակրել: Եկեք իմ տուն, ես ամեն օր իմ պատուհանին հաց ու կուտ կդնեմ, որ դուք ուտեք ու չսատկեք: Ձեր համար նաև բույն ունեմ սարքած: Ես սպասում եմ ձեզ:
Ձեր բարեկամ Միքայել

Ծիտիկներ ջան, մի վախեցեք, որ դուք սոված կմնաք: Ես խոստանում եմ, որ ամեն օր իմ պատուհանի մոտ հաց կդնեմ: Դուք կուտեք ու չեք սատկի սովից:
Գագիկ

Բարև, սիրելի ծիտիկներ՝ ճնճնղուկներ, աղունիկներ։ Ես ձեզ համար հատկապես ձմռան ցուրտ օրերին մեր պատշգամբին ցորեն և հաց կդնեմ, որ դուք շատ չսովածանաք։ Խնդրեմ՝ եկեք հյուրասիրվելու։ Գարնանը առավոտյան հաճույքով պատուհանից լսում եմ ձեր ծլվլոցները։
Միա

Բարև, սիրելի ծիտիկներ
Գիտե՞ք՝ ես ձեզ մի առաջարկ ունեմ։ Երբ քաղցած եք լինում, եկեք իմ տատիկի տան պատշգամբի մոտ։ Ես և տատիկս ամեն օր ձեր ընկերների համար հացի փշրանքներ ենք լցնում։ Շատ-շատ ենք լցնում, հաստատ ձեզ էլ կհերիքի։
Սիրով՝ Սամվել

Բարև ծիտիկներ,
Ես կարդացի Ձեր նամակը և շատ տխրեցի, որ դուք կերակուր չունեք, բայց շատ ուրախացա, որ ծառերը կմաքրեք գարնանը։
Ես անպայման Ձեզ կկերակրեմ։ Եկեք մեր բակ, ես և եղբայրս մեծ տոպրակով հացի փշուրներ կբերենք։ Ես նաև հատիկներ կդնեմ մեր պատուհանագոգին։
Սպասում եմ Ձեզ։
Սիրով՝ Շուշան

Ծիտիկներ ջան, բարև ձեզ։ Ինչո՞ւ ամռանը չաշխատեցիք ու գնացիք մարդկանցից ուտելիք ուզեցիք։ Բայց դուք կարող էիք աշխատել, ծույլ չլինել, որպեսզի ձմռանը շատ սնվեիք, կարողանայիք ապրեիք։ Կամ էլ ձեզ խորհուրդ եմ տալիս, որ չվեք տաք երկրներ ու այնտեղ միշտ ուտելիք կունենաք։ Սա իմ խորհուրդն է, ես այդպես կանեի։

Նամակ ծիտիկներին

Բարև, սիրելի թռչուններ։ Ինչո՞ւ դուք ձեզ համար ձմռան պաշար չեք պահել։ Ես որոշել եմ հայրիկիս հետ ձեզ համար փոքրի տնակ պատրաստել ու մեջը շատ փշրանքներ լցնել, կախել ծառից, որ դուք ուրախ կուշտ լինեք։
Արեգ

Բարև, իմ սիրելի ծիտիկներ, մենք ձեզ կուտ կտանք, բայց դուք իմացեք՝ տաք օրեր կգան: Շատ մի տխրեք, մենք ձեզ համար կերգենք, միայն դուք մի տխրեք:
Նատալի

Բարև , ծիտիկներ ջան
Մի քանի տարի հետո, երբ մի քիչ մեծանամ, ձեզ համար կսարքեմ տնակներ և ձմեռը չեք սառչի: Ես ամեն օր ձեզ համար հաց կթողնեմ դրսում: Մի քիչ էլ դիմացեք, շուտով գարուն կգա:
Հարութ

Оставьте комментарий