Վերջին ընկույզները

Ազգագրական փառատոն

Մեր զամբյուղի մեջ դեռ շատ ընկույզ կար, դրա համար էլ որոշեցինք մի քիչ էլ խաղալ:

Տարբերակ 1-ին
Գլխավոր ընկույզ ենք ընտրում և դնում կենտրոնում:
Գլորում ենք ընկույզները, եթե դիպչում է ընկերների գլորածներին, վերցնում ես քո և ընկերոջդ ընկույզը, իսկ եթե գլխավորին՝ հավաքում ես բոլոր ընկույզները:

Տարբերակ 2-րդ
Պետք է այնպես գլորել ընկույզը, որ կենտրոնում դրված ընկույզին անպայման դիպչի:

Հեքիաթի վերադասավորում

«Էմիլի արկածները» ճամբարականները շատ հավանեցին:
Արամն օնլայն բառարանից անմիջապես գտավ «արկած» բառի բացատրությունը:
Ամեն մեկը պատմեց իր արկածների մասին: Այնքան ոգևորված էին պատմում, որ ես էլ իմ մանկության արկածները հիշեցի, թե ինչպես եմ ծառից ընկել:
Պայմանավորվեցինք, որ չարաճճիություններ կարելի է անել, բայց զգույշ լինել չպետք մոռանանք:

Նատալի
Ես գնում եմ գյուղ, այնտեղ մեծ քար կա, բարձրանում եմ ու սահում:

Դավիթ
Իմ քեռու տան մոտ մի բլուր կա, որոշել եմ բարձր կողմից բարձրանալ:

Ալեքսան
Գյուղում կա իսկական հրշեժի աստիճան: Այդ աստիճանով բարձրացել եմ տանիք:

Արամ
Օրինակ՝ արկած կարելի է համարել իմ Նոր տարին, ինչպես նաև բոլորի Նոր տարին:

Читать далее

PowerPoint ծրագրի ուսուցում

Դիջիթեք 2021


«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում 9-րդ ջոկատի ճամբարականները սովորեցնում էին 4-րդ ջոկատի ճամբարականներին PowerPoint ծրագիրը: Միասին ընտրում էին՝ ինչ տեսք պետո է ունենան էջերը, մուտքագրեցին փոքրիկ հանելուկ և համացանցից համապատասխան նկար ներբեռնեցին:
4-րդ ջոկատի ճամբարականները խոստացան, որ անպայման կկիրառեն ծրագիրը և հետաքրքիր փաթեթներ կստեղծեն:

Փորձե՞նք

Բնագիտության և տեխնիկակակն ստուգատեսի շրջանակներում
Բնագիտական փորձերի փաթեթ

Ճամբարականները շատ են սիրում բնագիտական փորձեր, ինչպես մենք ենք ասում՝ ֆոկուսներ: Այսօր միասին մի քանի փորձ արեցինք: Բայց դրանով չավարտվեց շարքը, որովհետև հետաքրքիր փորձերի շարք են ներկայացնում 4-րդ ջոկատի ճամբարականները:

Օպերատոր՝ Արամ Տոնոյան

Читать далее

Մաթեմատիկա. մրցաշար

Իսկ ո՞վ է ասել, որ հեշտ է խմբում աշխատել, չէ՞ որ պետք է անընդհատ խմբի մասնակիցների հետ համագործակցել, գործի բաժանում անել, միասին լուծումներ գտնել, բանավիճել, քննարկել…
Իսկ եթե բացի թիմով աշխատելը, պետք է նաև միավորներ հավաքե՞լ, ի՞նչ անել…

Սեղանի խաղ

Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեության ժամանակ Լեոն շատ խաղեր է բերում՝ հետաքրքիր, բազմազան: Դասընկերներն էլ հավեսով են միանում խաղին:

Ազգային կահ-կարասի


Ազգագրական ձմեռային փառատոն

Ամսաթիվը՝ 11.01.2020

Պատասխանատուներ՝ Լ.Պետրոսյան

Մասնակիցներ՝4-րդ ջոկատ

Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրները՝ ստեղծել ազգային կահ-կարասի տարրեր, իրեր, զարգացնել կավով աշխատելու կարողություն, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով

Ընթացքը՝
Փուլ 1-ին
ճամբարականների հետ զրույց-քննարկում փայտե, կավե նյութերից առարկաների մասին: Արհեստավորների, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց դերն ու կարևորությունը հասարակության մեջ: Կավի յուրահատկությանն ու աշխատանքի ձևին արդեն ծանոթ լինելով՝ ստեղծել կավե շերեփներ, փոքրիկ տակդիրներ, բաժակներ, սափորներ….

Փուլ 2-րդ
Աշխատանքները պետք է թրծել, հղկել, գունավորել:

Արդյունքը՝

Իմ Նոր տարին


Խատուտիկները կիսվեցին իրենց տպավորություններով, պատմեցին, թե ինչ հետաքրքիր նվերներ են ստացել Ձմեռ պապիկից:

Читать далее

Համեղ թխվածքաբլիթներ

Նախագիծ՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություն
Էլ ի՞նչ Ամանոր առանց թխվածքաբլիթների: Խատուտիկները որոշեցին ու իջան խոհանոց: Ընկեր Մադլենի հետ արագ գործի անցան՝ ձու կոտրեցին, ալյուր ավելացրին, խառնեցին, ձևավորեցին ու թխեցին: Գիտե՞ք՝ 2 ընկույզ էլ թաքնված են թխվածքաբլիթների մեջ: Տեսնենք՝ ում բաժին կհասնի: