Կավից կախազարդ

Կրթահամալիրի տոն․ սեբաստացու օրեր նախագծի շրջանակներում 2.1 դասարանի խատուտիկները աշխատեցին կավով: Մայրիկների համար տեղծեցին իրենց յուրօրինակ կախազարդերը: Սպիտակ կավով չէին աշխատել, իսկ ընկեր Արուսյակը մեծ պատրաստակամությամբ ու սիրով բացատրեց աշխատելու ձևն ու կավի առանձնահատկությունը: Օգնում էր ծաղիկները դաջել, որովհետև սխալ անելու արդյունքում կավը կարող էր վնասվել, ճաքել: Ընկեր Արուսյակն իր հետ բերել էր ծաղիկներ, թերթիկներ, հետաքրքիր նախշեր, որոնք սկզբում պետք էր դաջել կավի վրա, որից հետո պետք է տանել թրծելու: Այ, թրծելուց հետո պետք է ներկել և վերջնական տեսքի բերել կախազարդերը: Համոզված ենք, որ շատ գեղեցիկ է ստացվելու, որովհետև աշխատել ենք մեծ սիրով:

Оставьте комментарий