Մի ուրախ պատմություն

Նախագիծ՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություն


Մի օր սպիտակ արջը մեղր էր ման գալիս անտառում, նա շատ էր հոգնել։ Եվ ինքն իրեն ասաց, որ շատ է հոգնել, որոշեց գնա իր որջը ու քնի։ Մի ամբողջ ձմեռ քնեց ու քնեց։ Ամռանը արթնացավ և գնաց նորից մեղր փնտրելու։ Երբ հասավ մեղուների փեթակին, վերցրեց փեթակը, թաթով սկսեց մեղրը ուտել։ Այնքան կերավ, որ արդեն ախորժակը փակվեց։ Նա որոշեց միքիչ էլ մեղր պահի մյուս ձմռան համար։ Արջը շատ խելացի էր ու աշխատասեր, դրա համար ձմռանը նա երբեք սոված չէր մնա ու չէր մրսի։
Լեո Խանամիրյան

Լինում է, չի լինում մի փաթիլ է լինում։ Նա ապրում էր երկնքում` ամպի մեջ։ Նա շատ տխուր էր և միայնակ։ Մի օր նա որոշում է դուրս գալ իր ամպիկից և տեսնել, թե ինչ կա ամպի շուրջը։ Փաթիլը իջնում է, իջնում և տեսնում է, որ իր նման շատ փաթիլներ են իջնում և շատ է ուրախանում։ Փաթիլը նկատում է, թե ինչպես են երեխաները ոգևորվում իրենց գալուց։ Երեխաները զարդարում էին եղևնիները և պատրաստում էին ձնեմարդ։ Երջանկությունից փաթիլը սկսում է պտտվել և պարել։ Նա մեկ նստում էր ձնեմարդու վրա, մեկ թռչում էր եղևնու վրա, մեկ էլ գլորվում էր տոնածառի խաղալիքների վրա։
Միա Ալավերդյան

Ես ձմեռ շատ եմ սիրում, քանի որ ձյուն է գալիս և ձմռանը նշում եմ ամենաուրախ տոնը` Նոր Տարին: Նախորդ տարի, երբ ձյուն եկավ, մեն մեր բակի երեխաներով դուրս եկանք ձնագնդի խաղալու: Նաև ձնեմարդ պատրաստեցինք: Ես մեծ ձնագնդիով խփեցի մեր բակի իմ ընկերուհու` Աննայի գլխին: Ձյունը լցվել էր Աննայի մազերի մեջ ու նա դարձել էր իսկական ձյունանուշ: Շատ ուրախ օր էր: Չնայած գիշեր էր, բայց մեն բոլորս դրսում էինք ու ձյունը ավելի գեղեցիկ էր, շատ փայլուն ու սպիտակ: Ես անհամբեր սպասում եմ ձյան գալուն:

Միքայել Քեշիշյան

Լինում է, չի լինում երեք փաթիլներ են լինում, որոնք շատ էին սիրում խաղալ։ Իրենք հավաքվոմ են և գնում իրենց մյուս ընկերոջ փաթիլի ծնունդին։ Այնտեղ շատ-շատ պարում են, երգում, ուրախանում, ուտում լիքը քաղցրավենիք և ուրախ-ուրախ վերադառնում են տուն։
Սոֆիյա Պարսամյան

Եկավ ձմեռը: Վերջապես ձյուն եկավ: Երեխաները տաք հագնվեցին և իջան բակ ձնագնդի խաղալու: Ես և քույրիկս ձնեմարդ էինք պատրաստում: Մենք շատ մեծ ձնեմարդ պատրաստեցինք:
Նատալի Սահրադյան

Оставьте комментарий