Արևի երեխաները

Նախագծեր՝ Թարգմանչաց տոնԲարև, աշուն
Կարդացել, քննարկել ենք «Ամպի երեխաները»
Իսկ ովքե՞ր են Արևի երեխաները:
Այդ մասին ձեզ կպատմեն խատուտիկները:

Կար — չկար, մի արև կար: Նրա անունը Պայծառալույս էր: Նա քսանութ տարեկան էր: Շուտով նա ամուսնացավ, երեխաներ ունեցավ, բայց ոչ ոք չիմացավ, թե նա քանի երեխա ունեցավ: Բոլոր երեխաները այնքա՜ն նման էին իրար, որ նույնիսկ հնարավոր չէր տարբերել, թե ով է աղջիկ, իսկ ով՝ տղա: Այդ պատճառով, որպեսզի չխառնեն, թե ով ով է, մայրն ու հայրը բոլորի անուններն էլ դրեցին Շողք: Որպեսզի Շողքերը չկորչեն, Պայծառալույսը ամեն տեղ գնալուց նրանց վերցնում էր իր հետ: Նրանք շա՜տ չարաճճի էին, այնքան չարաճճի, որ եթե մեկ վարկյան նրանցից աչքը թեքեր, նրանք կփախչեին: Այդ պատճառով, երբ մենք նայում ենք արևին, նրա հետ միասին նաև տեսնում ենք նրա բոլոր չարարաճճի երեխաներին՝ Շողքերին:
Նռանե Անտոնյան

Լինում է, չի լինում մի արև է լինում: Այդ արևը ունենում է երեխաներ: Նրա երեխաները նրա ճառագայթներն էին: Արևը ուներ երեք երեխա. մեկի անունը Շողիկ, մեկի անունը Արևիկ և մեկի անունն էլ Արփի: Ամեն օր արևի երեխաները արթնացնում էին մարդկանց: Վարագույրի արանքից մտնում էին մարդկանց տուն և նրանց արթնացնում:
Վերջ
Արամ Տոնոյան

Արևն ունի երեք երեխա: Մեկի անունը Ամպրոպ է, երկրորդի անունը Լուսաբաց է, իսկ երրորդինը՝ Անձրև: Ամպրոպն ու Անձրևը հաճախ իրար հետ խաղում էին և այդ ժամանակ բոլորը բարկանում էին, քանի որ նրանք իրենց մայրիկին չէին լսում և Արև մայրիկի պայծառությունը կորչում էր: Նրան հանգստացնում էր միջնեկ երեխան՝ Լուսաբացը: Նրանք միասին որոշում էին այնպես անել, որ այն երկուսը նման խաղեր չխաղան, որ բոլորը ուրախանան մայրիկի գեղեցկությամբ:
Վիկտորյա Հարությունյան

Արևը ունի 6 երեխա՝  Պայծառը, Սիրունությունը, Շողերը, Կրակը, Լուսաբացը և Մայրամուտը:
Լուսաբացը հայտնվում է առավոտյան:
Մայրամուտը դիմավորում է լուսնին:
Պայծառը հայտնվում է կեսօրին և ուժեղ փայլում:
Սիրունությունը ամբողջ օրը գեղեցկացնում է և օգնում  է քույրիկներին:
Շողերը միշտ օգնում է մայրիկին լուսավորել աշխարհը:
Կրակը դուրս է գալիս ամեն ամառ ու շոգն է տարածում:
Հասմիկ Մկրտչյան

Շող
Արևի այս երեխան շատ նման է իր մայրիկի գույների, երբ նա գնում է ջրի մոտ, ջրի գույնը դառնում է կանաչ։ Իսկ երբ նա մտնում է մեր տուն, մեզ տաքացնում է։  Արևի այս բալիկը սիրում է ամռանը զբոսնել այգում և խաղալ բալիկների հետ։

Ստվեր
Դուք տեսե՞լ եք Փիթեր Պենի մուլտֆիլմը։ Եթե այո, հիշում եք՝ ինչպես էր նա փնտրում արևի այս բալիկին, իսկ Վենդին գտավ այն։ Ես և եղբայրս կավիճով նկարում էինք դրսում, իսկ արևի երեխան օգնում էր մեզ նկարել իրար, քանի որ ցույց էր տալիս հատակին մեր պատկերները։
Շուշան Հակոբյան

Արևը ուներ երկու երեխա։ Երեխաների անուներն են Ծիածան և Լույս։ Նրանք երկու չքնաղ քույրիկներ են։ Ծիածանը իր գեղեցիկ գունավոր շրջանով հայտնվում է երկնքում անձրևից հետո։ Բոլորից շատ նրան տեսնելուց ուրախանում են երեխաները։ Լույսը միշտ իր մայրիկի հետ է շրջում։ Լույսը սիրուն փայլում է ծովի և ճերմակ ձյան երեսին։
Միա Ալավերդյան

Մի օր արևի երեխաները՝ Ծիածանը ու Ճառագայթը, կորցրել էին իրար, որովհետև շատ վաղուց անձրև չէր գալիս: Տեսնելով դա, քամին որոշում է նրանց օգնել: Նա ուժեղ փչում է ամպերին և հավաքում է նրանց բոլորին մի տեղ: Սկսվում է ուժեղ անձրև և հայտնվում է մեծ Ծիածանը: Ծիածանը ու Ճառագայթը նորից սկսում են ուրախ խաղալ:
Հարություն Մկրտչյան

Արևը երեք երեխա ունի։ Երեքն էլ շատ բարի ու լուսավոր երեխաներ են։
Նրանցից ամենամեծը աղջիկ է՝ Լույսը։ Լույսը ամեն առավոտ արթնացնում է ծաղիկներին, կենդանիներին, մարդկանց։  Բոլորը Լույսին տեսնելով սկսում են ժպտալ ու պատրաստվել հետաքրքիր օրվան։
Երկրորդ քույրիկը Ջերմությունն է։ Բոլորը նրան սպասում են հատկապես ցուրտ եղանակին։ Նա տաքացնում ու ջերմացնում է։ Ջերմությանը հանդիպելով ծաղիկները, բույսերը, կենդանիները և մարդիկ ավելի բարի են դառնում։
Իսկ երրորդը տղա է՝ Լուսինը։ Լուսինը գիշերները լուսավորում է Երկիր մոլորակը, երբ  նրա մայրիկը՝ Արևը, շատ հոգնած է լինում և ուզում է հանգստանալ։ 
Հրաշալի երեխաներ ունի Արևը։
Սամվել Բաբաջանյան

Արևն ուներ 2 երեխա՝ Չոլանիկը, սիրում էր խոտեր չորացնել, հրդեհ սարքել։ Նրա եղբայր Անձրևը սիրում էր Չոլանիկի արած կրակը հանգցնել։ Այդպես մեկը վառում էր, մյուսը՝ հանգցնում։
Դավիթ Տոնոյան

Արևն ունի երկու երեխա: Նրանք էին Լուսաբացը և Ծիածանը: Լուսաբացը սիրում էր առավոտյան արթնանալ ու խաղալ, իսկ Ծիածանը սիրում էր անձրևից հետո հայտնվել երկնքում և ուրախացնել երեխաներին:
Սոֆիյա Պարսամյան

Արևը ուներ չորս երեխա՝ Աստղը, Լուսինը, Տիեզերքը, Մոլորակները։ Աստղը շատ չարաճճի էր, ամպերին բարկացնում էր։ Լուսինը շատ բարի էր, բոլորին օգնում էր։ Տիեզերքը վազվզում էր ու խաղում երեխաների հետ։ Իսկ մոլորակները պաշտպանում էին մարդկանց։
Լեո Խանամիրյան

Արևի երեխաները նրա շողերն են։ Նրանք ամեն առավոտ ընկնում են փողոցների վրա ու լուսավորում են աշխարհը։ Նրանք շատ ուրախ են, բայց երբ գիշերն է գալիս, նրանք հավաքվում են և բարձրանում են վերև՝ իրենց մայր Արևի մոտ:
Վահագն Սուքիասյան

Արևի առաջին երեխան Աստվածն էր։ Արևը շատ է հավանում Աստծուն և որոշում է դարձնել աշխարհի հերոսը։ Հետո Աստված մահացավ ու մեծացան ուրիշ մարդիկ, ովքեր աշխարհը սիրունացնում, լուսավորում ու բարի են դարձնում։ Հիմա Արևն ունի անվերջ երեխաներ։ Դրանք լավ մարդիկ են։ Վատ մարդկանց Արևը թողնում է առանց լույս։
Ալեքսան Ավագյան

Առաջինն արթնանում է Շողիկը:
Նա տաքացնում էր աշխարհը՝ բույսերին, թռչուններին, կենդանիներին: Հետո Լուսիկը լուսավորում էր նրանց: Երկու քույրիկները խաղում էին մինչև գիշեր՝ Արև մայրիկի քնելը ու գնում էին մայրիկի հետ քնելու:
Միքայել Քեշիշյան

Оставьте комментарий