Հեքիաթի վերադասավորում

«Էմիլի արկածները» ճամբարականները շատ հավանեցին:
Արամն օնլայն բառարանից անմիջապես գտավ «արկած» բառի բացատրությունը:
Ամեն մեկը պատմեց իր արկածների մասին: Այնքան ոգևորված էին պատմում, որ ես էլ իմ մանկության արկածները հիշեցի, թե ինչպես եմ ծառից ընկել:
Պայմանավորվեցինք, որ չարաճճիություններ կարելի է անել, բայց զգույշ լինել չպետք մոռանանք:

Նատալի
Ես գնում եմ գյուղ, այնտեղ մեծ քար կա, բարձրանում եմ ու սահում:

Դավիթ
Իմ քեռու տան մոտ մի բլուր կա, որոշել եմ բարձր կողմից բարձրանալ:

Ալեքսան
Գյուղում կա իսկական հրշեժի աստիճան: Այդ աստիճանով բարձրացել եմ տանիք:

Արամ
Օրինակ՝ արկած կարելի է համարել իմ Նոր տարին, ինչպես նաև բոլորի Նոր տարին:




Միասին ընթերցեցինք հեքիաթը, քննարկեցինք:
Իսկ հետո հեքիաթի մասերը խառնվել էին: Պետք էր դասավորել և պատասխանել հարցերին: Խմբեր կազմեցին ճամբարականներն ու անցան գործի:

Оставьте комментарий