Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժում. հունվարի 22

Հունվարյան ճամբար
Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժում
Պատասխանատուներ՝ Լ.Պետրոսյան,  Մադլեն Թերզյան
Մարզիկ՝ Նարեկ Կարապետյան

Ճամբարականներն անհամբեր սպասում էին, թե երբ է գալու ճամփորդության օրը:
Երկուշաբթի՝
-Ընկեր Լուսինե, ե՞րբ ենք գնալու:
-Ուրբաթ:
-Ուզում ենք՝ շուտ գա ուրբաթ օրը:
-Ի՜նչ հավես է լինելու:
Երեքշաբթի՝
-Ընկեր Լուսինե, ե՞րբ ենք գնալու ճամփորդության:
-Ուրբաթ:
-Կլինի՞ այսօր:
-Չէ, երեխեք ջան:
-Իսկ վաղը՞:
-Մեր օրն ուրբաթ է:



Եվ այդպես նույն հարցերը մինչև երկար սպասված ուրբաթ օրը:
Ուրբաթ, 9:00
-Ընկեր Լուսինե, ժամը քանիսի՞ն ենք գնալու:
-10:30:

Ժամը 9:30
-Ընկեր Լուսինե, ժամը քանիսի՞ն ենք գնալու:
-10:30:

Նախաճաշեցինք, մշակեցինք ճամփորդություն գնալու կանոններ ու ընկանք ճամփա: Ինչքա՜ն շատ ձյուն կար, ուռա՜… հավես… արև…ձյուն…սահնակ… բարձր տրամադրություն…

Оставьте комментарий