Արևի և Լուսնի ընկերությունը

«Տիեզերք» նախագիծ
Կարդացել ենք Դ. Բիսեթի «Պահմտոցի» հեքիաթը, քննարկել:
Ամեն մեկը ներկայացրել է իր հորինուկը «Արևի և Լուսնի ընկերությունը» վերնագրով և նկարել:

Ալեքսան Ավագյան

Արևն ու Լուսինը   ընկերներ էին։ Նրանք սիրում   էին   պահմտոցի  խաղալ։ Իրարից թաքնվում էին մերթ երկրի մի կողմում, մերթ մյուս կողմում։ Հանդիպում էին միայն լուսաբացին և մթնշաղին, իրար ձեռքով անում ու նորից թաքնվում։

Շուշան Հակոբյան

Արևը, լուսինն ու աստղերն ընկերներ էին։ Արևն անբողջ օրը լուսավորում էր երկիրը և շատ էր հոգնում։ Նա գիշերը չէր քնում, աշխատում էր։ Լուսինը որոշեց օգնել իր ընկերոջը։ Գիշերն ինքը կլուսավորի երկինքը, իսկ արևը՝ կքնի։ Քանի որ լուսնի լույսը թույլ էր, նրան օգնության եկան աստղերը։ Այդպես են լավ ընկերներն օգնում միմյանց։

Գագիկ Ճաղարյան
Արևն ու լուսինը լավ ընկերներ էին: Նրանք սիրում էին խաղալ: Մի օր որոշեցին պահմտոցի խաղալ: Լուսինը մտածում էր՝ որտեղ թաքնվի: Տեսավ երկիր մոլորակը ու որոշեց թաքնվել երկիր մոլորակի ետևում: Արևը չկարողացավ գտնել լուսնին: Նրանք էլ չհանդիպեցին:

Հարություն Մկրտչյան

Մի գիշեր Լուսինն իջել էր դաշտերի վրա և զբոսնում էր: Մեկ էլ նա տեսավ մի մեծ գեղեցիկ ծաղիկ: Հիացած էր այդ ծաղկով:
-Քո անուն ի՜նչ է — հարցեց Լուսինը:
-Արևածաղիկ- ասաց ծաղիկը:
Լուսնին այնքան դուր եկավ ծաղիկը, որ նա որոշեց անպայման ծանոթանալ իսկական Արևի հետ: Լուսինը սպասեց, երբ Արևը արթնացավ ու վազեց նրա մոտ:
-Բարև: Դու շատ տաք ես և շատ գեղեցիկ: Արի ընկերանանք, — ասաց Լուսինը:
Այդ օրվանից նրանք ընկերացան և ամեն առվոտյան և երեկո հանդիպում են երկնքում:

Լեո Խանամիրյան

Արևը և լուսինը շատ չարաճճի ընկերներ էին։ Մի օր  նրանք  որոշում  են մարդկանց հետ կատակ անել։ Երբ գալիս է գիշերը, բոլորը սպասում են, որ դուրս պիտի գա լուսինը, բայց դուրս է գալիս արևը։ Ամբողջ օրը մարդիկ սպասում են, որ լուսինը դուրս գա, որ քնեն, բայց  դուրս չի գալիս։  Արևը և լուսինը տեսնում են, որ մարդիկ շատ են տանջվում, լույսը խանգարում է, որ քնեն,  որոշում են էլ այդպիսի կատակ չանել։ 

Նռանե Անտոնյան

Արևն ու Լուսինը ընկերներ էին: Մի օր նրանք կռվեցին և ամեն մեկը գնաց մի ուղղությամբ: Արևը գնաց, գնաց, հետ նայեց, տեսավ՝ լուսինը չկա: Իսկ լուսինը ման եկավ մինչև մութն ընկավ: Նա գնաց, գնաց ու այպես էլ չհասավ արևին:

Սոֆիյա Պարսամյան


Արևն  ու  Լուսինը փոքրուց ընկերներ էին: Նրանք   սիրում  էին  խաղալ  երեկոյան   աստղերի հետ, մինչև արևի մայր մտնելը: Նրանք  երկար չէին  կարողանում խաղալ, որովհետև, երբ լուսինը դուրս էր գալիս, արևը պետք է մայր մտներ: Նրանք ունեին շատ կարճ ժամանակ, բայց միշտ հավեսով էին խաղում՝ հատկապես պահմտոցի:

Միա Ալավերդյան

Շատ տարիներ առաջ արևը, լուսինը և երկիրը մտերիմ ընկերներ էին և միշտ իրար հետ էին։ Անընդհատ խաղում էին տարբեր խաղեր։ Բայց արևը շատ տաք էր, նա անընդհատ կպնում էր լուսնին, երկրին և այրում նրանց։ Դրա համար արևը որոշում է գնալ շատ հեռու։ Այդ օրվանից լուսինը և երկիրը պտտվում են տիեզերքում, որ գտնեն արևին։ Սակայն արևը անընդհատ գնում է հեռու-հեռու։ Նա ուզում է պաշտպանել ընկերներին,  այդ պատճառով փախչում է նրանցից։ Բայց արևը միշտ հիշում է իր ընկերներին, լույսավորում է ու տաքացնում նրանց։

Նատալի Սահրադյան

Լինում է,  չի լինում  մի  արև և լուսին: Մի օր արևը գնում էր: Տան ճանպարհին հանդիպեց  լուսնին: Արևն ասաց.
-Արի՛ ընկերանաք:
Լուսինն ասաց՝լավ: Եվ այսպես նրանք որոշեցին, որ կտեսնվեն: Արևը սպասում եր լուսնին:
Նա սպասեց ու սպասեց, բայց լուսինը չեկավ: Արևը նամակ թողեց լուսնին և հեռացավ: Լուսինը  ուշ եկավ  և տեսավ  արևի թողած ծրարը: Հասկացան, որ հնարավոր չի տեսնվեն, քանի որ արև դուրս է գալիս առավոտյան, իսկ լուսինը՝ գիշերը: Արև նամակում գրել էր, որ ընկերություն կանեն հեռվից:

Էդուարդ Բլեյան

Մի անգամ արևը հանդիպեց լուսնին և նրանք ընկերացան: Որոշեցին պահմտոցի խաղալ: Նրանց այնքան դուր եկավ այդ խաղը, որ մինչ օրս խաղում են: Արևը դուրս է գալիս լուսինն է թաքնվում, լուսինն է դուրս գալիս արևն է թաքնվում:

Լևոն Հարոյան


Արևը և լուսինը շատ լավ ընկերներ են: Միասին ֆուտբոլ են խաղում: Լուսինը ֆոկուսնիկ է: Արևը ծիծաղում է լուսնի ֆոկուսների վրա:

Միքայել Քեշիշյան
Շատ – շատ հին ժամանակներում Արևն ու Լուսնը ընկեր չէին։ Մեկը մոլորակի մի ծայրում էր ապրում, մեկը՝ մյուս։ Մի անգամ, նրանք միասին հրավիրվեցին խնջույքի և ընկերացան։ Այդ օրը նրանք միասին շատ զվարճացան, պարեցին։ Դրանից հետո նրանք որոշեցին ընկերանալ ու միշտ խաղալ միասին ու լուսավորել աշխարհը։ Նրանք մտածեցին, որ եթե արևը գնա հանգստանալու լուսինը իր լույսով կլուսավորի, իսկ երբ արևը որոշի հանգստանալ ու գնալ մայրիկի մոտ, ապա Լուսինը կգա ու կլուսավորի։ Այդպես ընկերները կօգնեն իրար, իսկ երկիրը միշտ լուսավոր կլինի։

Վահագն Սուքիասյան

Մի օր լուսինը գնում է սար բարձրանալու ու մոլորվում է: Կանչում է արևին օգնության: Արևը գալիս ու լուսավորում է սարը: Լուսինը գտնում է ճանապարհն ու գնում տուն:
                                                                

Էրիկ Աբելյան

Արևն ու լուսինը ընկերներ էին: Միշտ բարձրանում էին վերև: Մի օր վիճեցին: Արևն ասաց.
-Ես եմ բարձրանալու:
Աստղերը լսեցին իրենց վեճը: Ու առաջարկեցին, որ արևն առավոտյան բարձրանա, իսկ լուսինը՝ գիշերը: Էլ չվիճեցին: Այդպես էլ արեցին ու մնացին ընկերներ:

Սամվել Բաբաջանյան 

Արևն ու Լուսինը մտերիմ ընկերներ էին։ Նրանք մեկը մյուսին փոխարինելով լույս էին տալիս Երկիր մոլորակին։ Մի գիշեր չար ու սև ապերը եկան ու փակեցին Լուսնին։ Չէին թողնում Լուսինը լույս տա Երկրին։ Լուսինը ամեն կերպ փորձում էր փախչել նրանցից, բայց ամպերը խանգարում էին նրան։ Լուսինը օգնության կանչեց իր ընկերոջը։ Արևը դուրս գալով տեսավ չար ամպերին, շատ ուժեղ կրակեց իր շողերով։ Ամպերը վիրավորվեցին ու փախան։ Այդպիսով Արևը փրկեց իր ընկերոջը։

Վանէ Տումանեան


Լուսինը   շատ    ընկերներ ուներ՝ մութը, աստղերը, բայց  ինքն ուզում էր    Արևի հետ  ընկերանալ: Երկար մտածելուց հետո առավոտը ստվերի ձևով մոտեցավ Արևին  և ասաց.
-Արի՛ ընկերներ լինենք և խաղանք:
Արևը շատ ուրախացավ և երկուսով   խաղացին բռնոցի, բայց չկարողացան իրար բռնել: Այսպես ամեն օր խաղում են:

Էլենա Թանանյան

Մի անգամ Արևը և Լուսինը պատահակա հանդիպեցին և իրար շատ հավանեցին։ Լուսինը արևին ասաց.
— Ինչքան գեղեցիկ ես դու փայլում:
Արևն էլ ամաչեց ու ավելի փայլեց։
Արևն էլ ասաց․
-Իսկ դու, լուսին, գեղեցիկ ես գիշերով։ Արի խոստանանք, որ միշտ իրար հետ ընկերություն կանենք։

Վիկտորյա Հարությունյան

Մի օր արևը ծանոթացավ լուսնի հետ: Նրանք շա~տ լավ ընկերնե էին: Բայց մի օր, երբ արևը գնաց, լուսինը տխրեց և մթնեց: Նա կանչեց արևին, բայց մինչև արևն եկավ, լուսինը հոգնեց և քնեց: Այդ ժամանակ արևը դուրս եկավ և լույսը բացվեց: ԵՎ այդպես նրանք դարձան լավ ընկերներ:

Արամ Տոնոյան

Կային երկու ընկերներ՝ Արևն ու Լուսինը: Նրանք Երկրի տարբեր կողմերից իրար բարևում էին և փսփսում: Մի անգամ եկավ չար ամպը և քշեց երկու ընկերներին իրարից հեռու: Այդ օրվանից 8 շաբաթ քամիներ ու անձրևներ էին: Արևն ու Լուսինը սկսեցին մարզվել ու քշեցին չար ամպին:

Оставьте комментарий