Հորինուկ. Խխունջի երազանքը

«Ես» նախագիծ
Զրույց-քննարկում սովորողների հետ:
Խատուտիկները հորինեցին «Խխունջի երազանքը» վերնագրով փոքրիկ հեքիաթներ:

Լինում է, չի լինում մի խխունջ է լինում: Նա ամեն օր նայում էր, թե ինչպես են թիթեռները և ծիտիկները թռչում և երազոմ էր թռչել սովորել:
Մի թիթեռ մոտեցավ նրան և ասաց.
— Ինչու՞ դու չես գալիս մեզ հետ թռչելու:
— Ես հաճույքով կգայի, բայց թռչել չգիտեմ, — ասաց խխունջը:
— Իսկ որտեղի՞ց գիտես, որ թռչել չգիտես, — հարցրեց թիթեռը, — եթե նույնիսկ չես փորձել գոնե մի քանի սանտիմետր թռչել:
— Բայց ես չեմ կարող առանց թևերի թռչել, — ասաց խխունջը:
— Ոչինչ, ես ունեմ կախարդական փայտիկ, — ասաց թիթեռը, — հիմա կբերեմ, կասեմ կախարդական խոսքերը և քո մեջքին կհայտնվեն թևեր:
Թիթեռը արեց այն, ինչ ասաց և խխունջի մեջքին հայտնվեցին թևեր: Նրանք մինչև այսօր ուրախ թռչոմ են:
Եվ այդպես խխունջի երազանքը կատարվեց: Խխունջը հասկացավ, որ եթե ինչ-որ բան շատ ես ուզում, դա անպայման լինում է:
Նռանե Անտոնյան



Կար-չկար մի դանդաղաշարժ խխունջ կար: Նա երազում էր լինել արագաշարժ: Շոգ ամռանը նա շատ էր ծարավում: Երկար էր տևում մինչև գետ հասնելը: Ա՜խ, թե վազել կարողանար ու շուտ հասներ ջրին:
Սամվել Բաբաջանյան

Խխունջը երազում էր թռչել երկինք: Աչքերը փակեց ու երազում սկսեց թռչել:
Վահագն Սուքիասյան

ԽԽունջը երազում էր այնքան հզորանալ, որ կարողանար հաղթել անտառը վնասող միջատներին:
Էդուարդ Բլեյան


Խխունջը երազում էր թռչել իմանալ: Նա ուզում էր մտնել ամպերի մեջ ու խաղալ անձրևի հետ:
Միքայել Քեշիշյան

Լինում է, չի լինում մի խխունջ է լինում։ Նա ամբողջ օրը տխուր է լինում։ Ոչ մեկի հետ չի խաղում, չի ժպտում։ Բոլորը ուզում են իմանան, թե ինչու է խխունջը տխուր։ Նա պատմում է, որ շատ է նեղվում, որ ինքը դանդաղաշարժ է և երազում է արագ վազել, բոլորին հաղթել։ Իր ընկերները որոշում են օգնել խխունջին և սովորեցնում են արագ վազել։
Լեո Խանամիրյան

Լինում է, չի լինում՝ մի խխունջ։ Նա երազում էր շատ ընկերներ ունենալ։ Ահա եկավ նրա ծննդյան օրը։ Խխունջը կարծում էր, որ այդ օրը ընդամենը մի ծանոթ խխունջ է հյուր գալու։ Մի քանի րոպե հետո դուռը զանգեցին, և խխունջը դուռը բացեց։ Ի՜նչ զարմանք, եկել էին այգու բոլոր խխունջները։ Եվ այսպես խխունջի երազանքը կատարվեց։
Շուշան Հակոբյան

Խխունջը երազում էր ունենալ փոքրիկ կանաչ թևիկներ: Նա երազում էր թիթեռների պես թռվռալ ծաղկից ծաղիկ: Խխունջը ուզում էր հասնել ամպերին և դրանց վրա քայլել:
Հարություն Մկրտչյան

Լինում է, չի լինում մի թիթեռ է լինում: Մի օր թռավ ու տեսավ խխունջին: Միասին խաղացին, ծաղիկ հավաքեցին, տուն գնացին, նկարեցին: Հետո միասին սկսեցին թռչել: Այսպես նրանք դարձան երազանքի ընկերներ:
Հասմիկ Մկրտչյան

Լինում է, չի լինում մի խխունջ է լինում: Նա երազում է ունենալ ծաղիկներ, որոնք կլինեն ծիածանի գույներով:
Արեգ Օսիպյան

Կար-չկար մի խխունջ կար: Նա երազում էր չեմպիոն դառնալ: Որոշեց վազքի մրցույթ կազմակերպել իր ընկեր կրիայի հետ: Կրիան ասաց.
-Ես արագ եմ վազում:
Խխունջն ասաց՝ կտեսնենք: Կրիան ճանապարհին քնեց, իսկ խխունջը հաղթեց:
Արամ Տոնոյան

Լինում է, չի լինում՝ մի խխունջ: Նա երազում էր շատ ընկերներ ունենալ: Բայց նա շատ դանդաղաշարժ էր, չէր կարողանում վազել: Եվ գտավ իր պես խխունջ ընկերներ: Բոլորն ուրախ էին ու միասին խաղում էին:
Սոֆիյա Պարսամյան

Խխունջը երազում էր արագ շարժվել, կկարողանալ գնալ սարեր բարձրանալ։ Նա ուզում էր ուրախ, զվարթ ապրել։ Երազում էր քնկոտ չլինել։
Դավիթ Տոնոյան

Լինում է, չի լինում մի խխունջ է լինում: Նա երազում է թռչել ու երգել: Այնքան է պարապում, որ մի օր էլ կատարվում է երազանքը:
Էրիկ Աբելյան

Լինում է, չի լինում՝ մի խխունջ: Խխունջը երազում էր լինել ուժեղ: Ու սկսում է պարապել ամեն օր: Այնքան է պարապում, որ դառնում է ուժեղ: Ու իր երազանքը կատարվում է:
Միա Ալավերդյան

Լինում է, չի լինում՝ մի խխունջ: Նա ուզում է դառնալ աշխարհի բարի հերոս: Խնդրեց իր ընկեր կախարդական սնկին և սունկն օգնեց իրեն՝ դարձրեց իր երազած հերոսը:
Ալեքսան Ավագյան

Խխունջը երազում էր, որ բոլոր կենդանիները իր պես ծանր ու մեծ նստեին:
Ռուբեն Գրիգորյան

Լինում է, չի լինում մի խխունջ է լինում: Երազում երազանքներ է տեսնում: Ու հենց բացում է աչքերը, երազանքը կատարվում է:
Էլենա Թանանյան

Լինում է, չի լինում՝ մի խխունջ: Խխունջը քնում է ու երազներ տեսնում՝ գունավոր ծիրաններ, իր ընկերներին, տատիկին ու պապաիկին: Նա շատ երջանիկ էր:
Լևոն Հարոյան

Խխունջը մի օր երազ է տեսնում, որ թիթեռ է ուզում բռնել: Հանկարծ արթնանում է: Շատ ուրախ էր խխունջը, որ նման երազ էր տեսել:
Վիկտորյա Հարությունյան

Խխունջը նստել էր սունիկ վրա ու երազում էր, որ մի օր ինքն էլ կարողանա մյուս կենդանիների պես թռչել, երգել ու արագ քայլել կարողանալ:
Գագիկ Ճաղարյան

Լինում է, չի լինում՝ մի խխունջ: Մի օր խխունջը որոշեց ու սկսեց երգել ու թռչկոտել:
Նատալի Սահրադյան

Խխունջը նստել էր ծաղկի վրա , որի կողքը կային շատ ծառեր: Բայց նա երազում էր պաղպաղակե տնակի մասին:
Վաչե Հովհաննիսյան

Оставьте комментарий