Թարգմանչաց տոն

Տևողությունը՝ 2 շաբաթ

Նպատակը՝

Սովորողները կստեղծեն բառարաններ, կգրեն բառեր և կթարգմանեն

Խնդիրները՝

Սովորողներին պատկերացում տալ հայոց գրերի ստեղծման պատմության, թարգմանչաց տոնի, թարգմանչական գործի մասին

Պատկերացում տալ հայկական թվագրության համակարգի մասին

Ծանոթացնել հայկական մանրանկարչության նմուշներից թռչնագրերի հետ

Զարգացնել կարդալու կարողությունները

Ձևավորել և զարգացնել տեղեկատվական նյութում  գլխավոր մտքերը առանձնացնելու և վերարտադրելու կարողություն

Ձևավորել և զարգացնել մտքերը ձևակերպելու և համառոտ ներկայացնելու կարողություն

Ձևավորել և զարգացնել բառարաններից օգտվելու կարողություն

Հարստացնել բառապաշարը

Ձևավորել և զարգացնել բառերը այբբենական կարգով դասավորելու կարողություն

Ձևավորել և զարգացնել հրավիրատոմս, (բառարանի) կազմ ստեղծելու կարողություններ

Ձևավորել և զարգացնել  խմբով աշխատելու կարողություններ

Ձևավորել և զարգացնել Ms Word ծրագրով աշխատելու կարողություններ (աղյուսակների ստեղծում, մուտքագրում)

Զարգացնել Paint ծրագրով աշխատելու կարողությունները

Ձևավորել և զարգացնել զարդանախշեր, թռչնատառեր կրկնօրինակելու, ստեղծելու կարողություններ

Ինտեգրվող առարկաներ՝ ես և շրջակա աշխարհը, մայրենի, կերպարվեստ, մեդիատեխնոլոգիաներ (համակարգչային գիտություն), մաթեմատիկա, երաժշտություն, տեխնոլոգիա

Ես և շրջակա աշխարհը, մայրենի

Կարդացած նյութերը կվերարտադրեն տեսանյութում՝ հաղորդման տեսքով (նոթեր, բլոգ,):

Կծանոթանան տարբեր բառարանների հետ (թղթային, էլեկտրոնային, հոմանիշների, օտար լեզու-հայերեն)

Կհավաքագրեն և կմուտքագրեն այլ լեզուներից հայերենում գործածվող բառեր

Կգտնեն հավաքագրած բառերի հայերեն համարժեքները, ապա կդասավորեն այբբենական կարգով:

Համակարգչային գիտություն

Paint ծրագրով կստեղծեն էլեկտրոնային թռուցիկ-բառարաններ

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Կծանոթանան հայկական մանրանկարչությանը, թռչնատառերին

Ըստ նմուշների՝ կարտանկարեն իրենց անվան թռչնատառը

Մաթեմատիկա

Կծանոթանան հայկական թվագրության համակարգին

Կսովորեն թվերը ներկայացնել հայկական թվագրության համակարգով

Երաժշտություն, պար

Կկրկնեն, կսովորեն նշված երգերը, պարերգերը.

Այբ, բեն, գիմ

Հայր մեր

Կաքավիկ

Կռունկ ծափ տո՛ւր ու թռի

Լորիկ

Գյովընդ (պար)

Ամփոփում՝

Բառարանների, թռուցիկների թողարկում (էլեկտրոնային)


Արդյունքում ստեղծված նյութերը՝
Հրավիրատոմսերի ստեղծում
Հայտարարություններ
Արևի երեխաները
Ամպի երեխաները
Թռչնատառեր



Օգտվել եմ Լ. Փաշայանի բլոգից

Оставьте комментарий