Նամակ Ձմեռ պապիկին


Նախագիծ՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություն

Ձմեռ պապիկին նամակ գրելը շատ լուրջ ու կարևոր գործ է:

Ես քեզ շատ եմ կարոտել: Իմ անունը Վիկտորյա է: Ես արդեն յոթ տարեկան եմ: Սիրելի Ձմե՛ռ պապ, հուսով եմ, որ այս տարին գոնե քեզ համար լավ անցավ: Մեզ մոտ այս տարին շատ լարված էր: Սկզբից այդ վատ Կորոնավիրուսն էր, իսկ վերջում ավելացավ նաև պատերազմը: Այդ պատճառով ես քեզանից ընդամենը ուզում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում, բոլորը առողջ լինեն և բոլոր զինորների երազանքը թող կատարվի: Իսկ Ձյունանուշից կխնդրեմ մի փոքրիկ նվեր ինձ համար, եթե հնարավոր է բերի «ԼՕԼ» տիկնիկ: Եթե չստացվի, ես չեմ տխրի, որովհետև շատ ունեմ:
Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը:
Սիրով՝ Վիկա

Նամակ իմ սիրելի Ձմեռ պապիկին
Բարև,  Ձմե՛ռ պապիկ։ Ես ուզում եմ ինձ նվիրես այս Նոր Տարուն անտամիկի փազլը, ձմեռային թեմայով լեգո, նաև նոր գրչատուփ՝ իմը ծակվել է։ Իմ փոքրիկ քույրիկին  էլ  խնդրում մատների վրա ամրացվող խաղալիք, որ մատիկների մասին երգը երգի։ Ես քեզ շատ եմ սպասում, դու լավն ես ու բարի։
Շնորհակալություն, Ձմե՛ռ պապիկ։
Քո՝ Արեգ


Բարև՜, սիրելի Ձմե՛ռ պապիկ,
Քեզ գրում է քո թոռնիկ Սամվելը։ Ես 8տարեկան սեբաստացի եմ, սովորում եմ երկրորդ դասարանում։ Շատ եմ սպասել, որ գա Նոր տարին, որ հանդիպեմ քեզ։ Այս տարի ես շատ քիչ եմ չարություն արել։ Այդ պատճառով, խնդրում եմ քեզ, իմ նվերն անպայման բերես։ Ես ուզում եմ, որ ինձ համար նռնականետ բերես, իսկ փոքրիկ քույրիկիս համար՝ տիկնիկ։
Ես շատ եմ ուզում, որ այս Նոր տարուն բոլոր բալիկների երազանքներն իրականանան։
Քեզ անհամբեր սպասող՝ Սամվել


Բարև, Ձմե՛ռ պապիկ

Ինչպե՞ս ես, ո՞ւր ես հասել։ Ես ու եղբայրս անհամբեր սպասում ենք քեզ Դավիթաշենում։ Չմրսես ու չհիվանդանաս։ Անպայման հետդ դեղեր կբերես, որ բոլորը բուժվեն ու վիրուսը վերջանը։
Ես շատ եմ ուզում գնալ դպրոց, տատիկի ու Հասմիկի տուն՝ հյուր։ Ես ինձ խելոք եմ պահել, դասերս սովորել եմ, մամային՝ օգնել։ Հիմա խնդրում եմ, որ գաս ու մեզ համար ձյուն բերես, տոնածառ բերես։ Շատ եմ խնդրում, որ ինձ համար բերես նետ ու աղեղ, թմբուկ ու գեղեցիկ շորեր, նաև վրան, որ Նարեկի հետ «հնդկացիներ» խաղանք։
Շո՛ւտ արի, որ միասին ուրախանանք ու համով բաներ ուտենք։
Սիրով՝ Շուշան

Բարև, իմ սիրելի Ձմե՛ռ պապ։ Ես քեզ շատ եմ սիրում, ձյուն եմ սիրում։ Ես գիտեմ, որ դու շատ ես հոգնում, բայց ես քեզ շատ եմ սիրում։ Էս անգամվա իմ նվերը տուր Արցախի մեր բարեկամ բալիկներին։
Քո թոռնիկ՝ Դավիթ

Բարև, սիրելի Ձմե՛ռ Պապիկ
Ես Հասմիկն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-րդ դասարանում: Ես գնում եմ նաև մարմնամարզության և դաշնամուրի: Շատ եմ սիրում նվագել, դպրոց գանալ և դիտել մուլտֆիլմ:
Այս տարի Հայաստանում պատերազմ էր, ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի և կորոնավիրուսն էլ վերջանա: Եվ ես հուսով եմ, որ դու կախարդություն կանես և պատերզմ էլ չի լինի:
Կխնդրեմ նաև, որ այս տարի ինձ չմոռանաս և բերես մի սիրուն տիկնիկ: Եվ չմոռանաս նաև Արցախի բալիկներին էլ իրենց ուզած նվերները տանես:
Հասմիկ
10.12.2020

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, սիրելի Ձմե՛ռ պապ։ Ես ուզում եմ, որ այս տարի ինձ համար բերես մաինքռաֆտ լեգո և հուավեյ հեռախոս ՝ ամենավերջին մոդելը։ Ես խոստանում եմ քեզ համար մեր հյուրասենյակի կլոր սեղանի վրա դնել պեչենի և հյութ։ Երբ գաս, խնդրում եմ հյուրասիրվի՛ր։ Ես կաշխատեմ ծնողներիս չբարկացնել և ավելի լավ սովորել դասերս։
Էդուարդ

Բարև, իմ շատ սիրելի Ձմե՛ռ պապիկ
Քեզ գրում է Միա Ալավերդյանը։ Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։
Ձմե՛ռ պապիկ, ես ինձ խելոք եմ պահել և երազում եմ Ամանորի գիշերը քեզ տեսնել։
Ես ուզում եմ նվեր ստանալ տիկնիկ Դանեսիային իր տնակով, տիկնիկ Արիելին և Արիելի շորիկը։
Ես ունեմ քույրիկ, նրա անունը Մոնիկա է։ Նա շատ է ուզում Լegօ կոնստրուկտոր։ Մենք շատ կուրախանանք անակնկալ նվերներ ստանալուց նույնպես։
Շատ շնորհակալություն։ Անհամբեր կսպասենք քո գալուն:




Բարև, սիրելի Ձմե՛ռ պապ, ես Գագիկն եմ: Սովորում եմ երկրորդ դասարանում: Ես ուզում եմ՝ դու ինձ բերես գիրք ու դիմակ: Այս տարի ես ինձ շատ լավ եմ պահել: Կարծում եմ՝ ես արժանի եմ, որ դու բերես իմ ուզած նվերները: Ես քեզ շատ եմ սիրում ու անհամբեր սպասում եմ:



Ձմե՛ռ պապիկ, բարի լույս: Այս տարի ես դարձել եմ ավելի խելացի, ուժեղ ու խելոք։ Ուզում եմ խնդրել նվերներ իմ ամբողջ ընտանիքի համար։ Իմ մայրիկին ու հայրիկին բեր նոր այֆոն ու լիցքավորիչ,Նարեկին՝ բռնվելու խաղալիք, Եվային՝ տիկնիկ, իսկ ինձ համար ուզում եմ, որ բերես զինվորական պարագաներ։ Ձմե՛ռ պապ, ես քեզ մաղթում եմ, որ առողջ լինես։ Տոնածառի տակ քեզ անակնկալ է սպասելու, ուշադի՛ր կլինես։

Սիրով՝ Ալեքսան



Բարև, իմ շատ սիրելի Ձմե՛ռ պապիկ: Իմ անունը Նատալի է: Ես 7 տարեկան եմ: Ես սովորում եմ երկրորդ դասարանում:
Շուտով Նոր տարին է, և ես շատ բան չեմ ուզում քեզանից խնդրել, քանի որ գիտեմ դու շատ բալիկների պետք է նվերներ տաս: Ես կուզեմ ձեռագործ տիկնիկ՝ մանուշակագույն շորով և կոշիկներով, երկար մազերով:
Շատ շնորհակալ եմ, Ձմեռ պապի՛կ ջան:



Բարև, Ձմեռ Պապիկ

Քեզ գրում է Հարութը: Շուտով դու կգաս մեզ մոտ և մեզ նվրերներ կբերես : Ես մի օր կգամ Լապլանդիա և ձեզ համով բաներ կբերեմ, որ էլֆերը հանգստնալու ժամանակ ուտեն: Իսկ կախարդական եղնիկներին հոթ դոգ կբերեմ:
Կհանդիպենք:
12.12.2020


Բարև, սիրելի Ձմե՛ռ Պապ,
Ես քեզ շատ եմ սպասում:
Հույս ունեմ՝ էս տարի էլ կգաս: Ես կուզեմ քեզնից դինոզավրերի մասին գիրք:
Արամ


Սիրելի Ձմե՛r Պապ,

Ես Վանէ Տումանեանն եմ, այս տարի շատ խելոք չեմ պահել ինձ, բայց խոստանում եմ, որ բարի եմ լինելու, սովորելու եմ դասերս: Խնդրում եմ ինձ սև ցուցակից հանեք, իսկ հիմա ուզում եմ խնդրել նվերներ՝ տիկնիկ, մեքենա, որ ես անձամբ վարեմ, գնամ դպրոց: Մի խնդրանք էլ ունեմ ձեզ, երբ նվերները բաժանեք, տոպրակը դատարկ չգնաք, լցրեք կորոնան մի լավ ծեծեք, որ փոշմանի ու չգա: Կաթ և քաղցր համով բաներ եմ պատրաստել, անպայման կհամտեսեք:
Սիրով՝ Վանէ

Բարև, սիրելի Ձմե՛ռ պապ։ Ես անհամբեր սպասում եմ  եմ քո գալուն։ Ձմեռ պա՛պ ջան, խնդրում եմ, որ իմ եղբորը շուտ տուն բերես, որ էլ պատերազմ չլինի, որ բոլոր զինվորները իմ Հրայրի հետ շուտ վերադառնան։ Ձմեռ պա՛պ ջան, խնդրում եմ նաև, որ ես ու բոլոր բալիկները առողջ լինենք, մեր ծնողներն էլ, տատիկ֊պապիկերն էլ ու մեր ուսուցիչները։ Իմ շատ սիրելի Ձմե՛ռ պապ, բայց  ես  մի նվեր էլ եմ խնդրում քեզանից։ Ուզում եմ, որ ինձ անիվով բոթաս բերես։ Դե ես անհամբեր սպաաում եմ։ ⛄☃️❄❄❄🤶🎅
Միքայել Քեշիշյան

Оставьте комментарий