Գունավոր տիկնիկներ բոլորի համար

Նախագիծը՝ «Կրթահամալիրի տոն․ սեբաստացու օրեր» , «Իմ առաջին հելունը»

Ի՞նչ կարելի է անել թելի հետ: Երեխաներն ունեն վառ երևակայություն և թելից կարող են ստեղծել ամեն ինչ՝ տիկնիկներ, կախազարդեր, գնդակներ, գնդիկներ, թևնոցներ…
Սկզբում ընտրեցին թելի գույնը և սկսեցին կտրել, հավաքեցին ու կապեցին: Ամեն մեկը որոշեց, թե ինչ ձև ու տեսք պետք է ունենա իրենց տիկնիկը: Ստացվեցին զարմանալի և անսովոր տիկնիկներ:
Նոյեմբերի 23-28-ը «Մխիթար Սեբաատացի» կրթահամալիրում տեղի կունենան համերգ-ցուցադրություններ, որոնց արդյունքում հավաքված հանգանակությունը կփոխանցվի «Զինվորների ապահովագրության ֆոնդին»: Հանգանակությանը կարող եք միանալ այս պահից սկսած՝ փոխանցումներ կատարելով «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին .«Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)՝ իդրամ, իզիփեյ հեռախոսային հավելվածներով:

Оставьте комментарий