Տիեզերք

Նպատակն ու խնդիրները`

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում

Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը

Շրջակա միջավայրի ուսումնասիրություն

Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում

ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում

Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում

Նախագծի իրականացման ընթացքը՝

Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ

Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում

Պատմել երկնքի մասին (ինչպիսին է օրվա տարբեր ժամերին)

Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով

Ստեղծագործական աշխատանք՝ հորինել հանելուկներ, հեքիաթներ

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ

Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը

Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով

Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես
Պատմություն-նկար
Հատված-նկար
Նախադասություն-նկար

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը

Աշխատել գուաշով և ջրաներկով

Համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները

Նկարել երկնային մարմիններ՝ արև, լուսին

Նկարել գիշեր, ցերեկ, տիեզերքը

Ուսումնական գործունեության ձևեր՝


Մայրենի

Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝  հաղորդելով իմացած տվյալներ

Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին

ՏՀՏ

Աշխատել Paint ծրագրով

Աշխատել MS Office Word ծրագրով (մուտքագրել, կիրառել ծրագրի հրամանները)

Էլեկտրոնային փոստի գործածում

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ

Պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ

Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝ կրթահամալիրի Աստղացուցարան, Բյուրականի Աստղադիտարան

Արդյունքում՝
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Արդյունքների հրապարակում բլոգում, կայքում:

Արդյունքում ստեղծված նյութերը՝
Ես գիտեմ
Տիեզերքն իմ աչքերով
Ինչպիսի՞ն է եղել աշխարհը
Արևի 5-րդ ճառագայթը
Արևի և Լուսնի ընկերությունը
Արևի հրամանը

Оставьте комментарий