Մի օր էլ նամակ գրեցին …

Հ. Թումանյան_ «Մի բաց նամակ ամենքին»
Մի օր էլ նամակ գրեցին ….

Մի օր էլ նամակ գրեցին աստղիկները: Նրանք նամակի մեջ պատմում էին, որ մարդիկ նայում են երկնքին և միշտ երազանք պահում: Նրանք միշտ կատարում էին մարդկանց երազանքները: Բայց մի օր մարդիկ սկեսցին չար բաներ ցանկանալ, պատերազմներ ուզել: Նրանք հոգնեցին մարդկանց երազնքները կատարել, քանի որ չար ցանկություններ էին: Աստղերը նամակի մեջ մարդկանց զգուշացնում էին, որ չար երազնքները մի օր վատ կավարտվի պատերազմ ուզողի համար: Հետո մարդիկ չլսեցին և աստերը պատժեցին մարդկանց: Միշտ պատերազմ էր լինում: Ու աստղերը հեռացան մարդկանցից մինչև որ նրանք բարիանան:
Հասմիկ

Մի օր էլ նամակ գրեցին ծիտիկները ձմռանը։ Նրանք խնդրեցին, որ ձմեռը շատ սաստիկ չլինի և շատ ձյուն չուղարկի։ Ձմեռը նրանց լսեց ու այդ տարի ձյուն չուղարկեց։ Ծիտիկները շատ գոհ էին ու ուրախ։
Էդուարդ

Մի օր էլ մարդկանց նամակ գրեցին կենդանիները: Այդ նամակում կենդանիները խնդրում էին մարդկանց.
– Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ, քիչ սպանեք կենդանիներին:
Սիրով՝ Առյուծ Մկրչյան

Մի օր էլ նամակ գրեցին,ուզում էին բույն ունենալ, մենք սարքեցինք նրանց համար բույն և նրանք ուրախացան։
Ստեֆանի

Մի օր էլ ծիտիկները ինձ նամակ գրեցին.
— Շնորհակալություն, Ռուբե՛ն ջան, որ մեզ համար տուն սարքեցիր ու կերակրեցիր:  Ռուբեն

Մի օր էլ նամակ գրեցին մարդիկ ծիտիկներին,որ շնորհակալ են իրենց այգիներն ու դաշտերը մաքրելու համար և հրավիրեցին ծիտիկների հյուրատուն՝ ամբողջ ձմեռ տաք ու կուշտ մնալու։
Ալեքսան

Մի օր էլ նամակ գրեցին, որ իրենք ուժեղ լինեն:
Էրիկ

Մի օր էլ նամակ գրեցին ծաղիկնեը:
Նրանք միշտ գեղեցիկ տրամադրություն են հաղորդում մարդկանց, բայց մարդիկ ոչ միշտ են ուշադիր լինում ծաղիկների հանդեպ: Ծաղիկներին պետք է խնամք, հողի փխրեցում, տարածքի մաքրում և ամենակարևորը՝ ջուր:
— Մադի՛կ, ես խնդրում եմ ձեզ, որ դուք հիշեք, որ ինձ պետք է ջուր:
Հարգանքով՝ Ծաղիկ Ծաղիկյան
Վիկտորյա


Սիրելի չո՛րս եղանակներ, մի խնդրանք ունենք ձեզ՝ հեռացրեք մեզանից ձմռան օրերը, որ մենք սոված չմնանք, ուտենք լիքը տերև, դառնանք սիրուն թմբլիկ:
Թմբլիկ որդերի խումբ
Վանէ

Բարև, բարի՛ մարդիկ ու սիրելի՛ փորիկներ: Մենք շնորհակալ ենք ձեզ, որ մեզ կերակրեցիք ու սոված չմնացինք: Մենք գարնանը կերգենք ձեզ համար:
Ձեր Ծիտիկներ


Մարդի՛կ, մի՛ վախեցեք մեզնից, մենք բարի ենք ու հավատարիմ ձեզ: Մենք ձեզ չենք կծի, օգնեք, որ բույն ունենանք: Ձմռանը դրսում շատ ցուրտ է և ուտելու բան չկա, դրա համար մենք շատ ենք հաչում, իսկ դուք վախենում եք ու հեռու գնում մեզնից:
Դրսում ապրող շներից՝ մարդկանց:
Գագիկ

Մի օր էլ նամակ գրեցին գարնանը։ Գարու՛ն, շու՛տ արի և բե՛ր տաք օրեր։ Թող գա պայծառ արևը և հալեցնի ձյունը, որ մենք՝ թռչուններս, տաքանանք և կարողանանք ուտելիք գտնել։ Անհամբեր սպասում ենք քո պատասխանին։
Միա

Մի օր էլ նամակ գրեցին գայլուկները։ Ասացին, որ իրենք էլ են քաղցած մնում ողջ ձմեռ, որովհետև չեն կարողանում անտառում որսալ շլդիկ նապաստակներին։ Նրանց մորթին այնքան ճերմակ է, կարծես ձյուն լինի։ Եվ պարզապես հնարավոր չէ ձյան մեջ թաքնված նապաստակին գտնել։
Սամվել

Մի օր էլ նամակ գրեցին դելֆինները։ Նրանք խնդրում էին մեզ խաղալ իրենց հետ գնդակով։ Մենք խաղալիքներ վերցրինք և գնացինք օվկիանոս։ Դելֆինների հետ մի ամբողջ օր խաղացինք և նրանց ուրախացրեցինք։
Շուշան

Լինում է, չի լինում, վեց ծիտիկ է լինում։ Երեք ծիտիկները աշխատասեր էին, իսկ մյուս երեք ծիտիկները չէին սիրում աշխատել։ Այն երեքը ամբողջ ամառը աշխատում էին, իսկ ձմռանը լավ հանգստանում էին։ Իսկ ծույլերը ամռանն էլ, ձմռանն էլ խաղում էին և սոված էին մնում։ Եկավ ձմեռը։ Ծույլերը սոված մնացին, իսկ աշխատասերները իրենց համար պառկել էին բներում ու հանգստանում էին։ Ծույլերը եկան աշխատասերներից խնդրեցին, որ իրենց հաց տան, որ կարողանան ապրել։ Բայց նրանք չտվեցին, ասացին՝ դուք չեք աշխատել, մնացե՛ք սոված։ Չվե՛ք ուրիշ երկրներ։

Շատ շնորհակալ եմ ձեզանից, լա՛վ մարդիկ, խոստանում ենք էլ չենք տխրի և հենց օրերը կտաքանան, նորից կգանք:
Նատալի

Մի օր էլ նամակ գրեցին Ձմեռ Պապիկին: Խնդրեցին, որ իրենց համար տաք շորեր բերի, տաք գուլպաներ, որ ոտիկները չսառչեն: Մի հատ էլ մեծ խնձորով կարկանդակ, որ Սուրբ Ծնունդը նշեն:

Оставьте комментарий