«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». Ամանորի տոնախմբություն

Նպատակը՝  պատրաստություն Ամանորի տոնախմբությանը, սեպտեմբեր — նոյեմբերի ամիսների ուսումնական գործունեության ամփոփում

Խնդիրները՝

Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ

Ձևավորել և զարգացնել նամակներ գրելու կարողություններ

Ձևավորել և զարգացնել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել և զարգացնել հրավիրատոմսեր պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ

Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ

Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ

Ինտեգրված առարկաներ՝  մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը, կերպարվեստ, տեխնոլոգիա, երաժշտություն, օտար լեզուներ

Գործունեությունը՝

Լսել Ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել

Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ

Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին
Պատմությունը նկարազարդել

Նամակներ գրել Ձմեռ պապիկին

Դասարանում պատրաստել տոնական թխվածքաբլիթներ

Պատրաստել տոնածառի խաղալիքներ, բացիկներ

Ստեղծել ձմեռային կոլաժ

Ձևավորել դասասենյակը

Կազմել խնդիրներ, առաջադրանքներ, խաղեր Ամանորի թեմայի շուրջ

Արդյունքը՝

Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։

Արդյունքում ստեղծված նյութերը՝
Մի օր էլ նամակ գրեցին
Նամակ ծիտիկներին
Նամակ Ձմեռ պապիկին
Մի ուրախ պատմություն
Փաստեր ձյան մասին
Համեղ թխվածքաբլիթներ
Կարմիր շապիկներ
Տոնածառ, փայտե խաղալիքներ
Ամանորյա բացիկներ
Բարեմաղթանքների ծառը
Շնորհավոր Ամանոր

Оставьте комментарий