Արևի հրամանը

«Տիեզերք» նախագիծ
Կարդացել և քննարկել ենք Ղ.Աղայանի «Արևի հրամանը»: Միասին որոշեցինք նամակ գրել Լուսնին:
Ահա՝ ինչ է ստացվել:
Արևին նամակ գրի՛ր: Կարող ես քո անունից գրել: Կարող ես նաև Լուսնի անունից գրել:

Բարև, արև՛։ Ես քեզ շատ եմ սիրում, որովհետև դու ինձ լույս ես տալիս, տաքացնում ես և առավոտյան արթնացնում։ Արև՛, քեզ ամռանը՝ իմ ծննդյան օրը, հրավիրում եմ իմ տուն տորթ ուտելու։ Ամպիկով շորդ կհագնե՛ս, որ ինձ և իմ ընտանիքին չայրես։ Ցտեսություն։
Շուշան Հակոբյան

Բարև, իմ սիրելի ընկե՛ր Արև։ Արև՛, դու գիտես, որ ես կարողանում եմ մեծանալ և փոքրանալ։ Ես ամբողջ օրը պտտվում եմ մի գեղեցիկ մոլորակի շուրջը, որի անունը Երկիր է։ Երկիրը հիասքանչ կապույտ մոլորակ է, որովհետև նրա մեծ մասը օվկիանոսներ են։ Ես գիտեմ, որ դու Երկրին լույս և տաքություն ես տալիս։ Քեզ այնտեղ շատ են սիրում։

Շնորհակալություն
Սիրով՝ Լուսին
Միա Ալավերդյան

Պայծա՛ռ արև, քեզ գրում է Էլենան։ Դու այնքա՛ն գեղեցիկ ես։ Շնորհակալություն, որ մեզ տաքացնում ես, որ մեր շրջապատը լուսավորում ես։
Էլենա Թանանյան

Բարև, Արև՛ ջան։ Արև՛ ջան, դու աստղ ես, շատ մի՛ հրամայիր, խնդրի՛ր ու քեզ կլսեն։
Ալեքսան Ավագյան

Բարև, սիրո՛ւն արև: Ես քեզ շատ եմ սիրում: Ամեն առավոտ, երբ քեզ տեսնում եմ, շատ եմ ուրախանում և հավեսով արթնանում եմ և գնում եմ դպրոց:  
Սոֆիյա Պարսամյան

Բարև, Արև: Քեզ գրում է Հարությունը
Խնդրում եմ էլ ոչ մեկին հրաման մի՛ տուր: Թող բոլորը ուրախ և բարի լինեն: Թող ամպիկը չհեռանա, թող լաաաավ անձրև գա. ես անձրև շատ եմ սիրում: Իսկ անձրևից հետո լինում է գեղեցիկ ծիածան:

Սիրելի արև՛, ես ուզում եմ, որ ամբողջ օրը ջերմ լույս տաս մեզ: Ես քեզ շատ եմ սիրում, արև՛, ուզում եմ ամբողջ գիշեր լուսավորես և տաքացնես մեզ քո ճառագայթներով, ամպիկներին քշես, բայց, երբ հոգնես, կանչես լուսնին և մի փոքր հանգստանաս: Երբ դու շողում ես, բոլորն ուրախանում են, ծաղիկները ծաղկում են, ծիտիկները՝ ծլվլում:
Վիկտորյա Հարությունյան

Գնա՛, 12 ժամից կգաս։ Մենք չենք հանդիպում, որովհետև 12 ժամ դու ես երևում, 12 ժամ՝ ես։
Դավիթ Տոնոյան

Արև՛, արի՛ ընկերանանք:
Լեո Խանամիրյան

Բարև, սիրելի Արև: Ես քեզ շատ եմ սիրում: Ես ուզում եմ, որ դու միշտ փայլես, միշտ ժպտաս: Երբ դու ժպտում ես, ես ու բոլոր երեխաները, ծաղիկներն ու թռչունները նույնպես ժպտում ենք:
Քո ընկեր Միքայել

Բարև, սիրելի՛ արև։ Իմ անունը Լևոն է։ Ես ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, պատերազմն ավարտվի։ ՈՒզում եմ, որ բոլոր զինվորները վերադառնան տուն։
ՈՒզում եմ, որ դու ջուրը տաքացնես, որ ես լողամ։ ՈՒզում եմ, որ միշտ արև լինի և առավոտ։

Բարև, արև՛, ես Ստեֆանին եմ, ո՞նց ես: Ինձ նամակ գրի՛ր, լա՞վ։

Բարև, Արև՛, ես Ռուբենն եմ: Ուզում եմ, որ դու միշտ լինես պայծառ ու տաքացնես մեր Երկիրը, որ ես ու իմ ընկերները միշտ բակում ֆուտբոլ խաղանք:

Բա՛րև, արև՛: Մյուս անգամ խնդրում եմ, հրաման տալու փոխարեն կխնդրես: Լա՞վ:
Նռանե Անտոնյան

Արև՛, խնդրում եմ մի՛ հեռացիր, դու միշտ ջերմացնում ես մեզ:
Սարգիս Վարդանյան

Оставьте комментарий