Վերջին ընկույզները

Ազգագրական փառատոն

Մեր զամբյուղի մեջ դեռ շատ ընկույզ կար, դրա համար էլ որոշեցինք մի քիչ էլ խաղալ:

Տարբերակ 1-ին
Գլխավոր ընկույզ ենք ընտրում և դնում կենտրոնում:
Գլորում ենք ընկույզները, եթե դիպչում է ընկերների գլորածներին, վերցնում ես քո և ընկերոջդ ընկույզը, իսկ եթե գլխավորին՝ հավաքում ես բոլոր ընկույզները:

Տարբերակ 2-րդ
Պետք է այնպես գլորել ընկույզը, որ կենտրոնում դրված ընկույզին անպայման դիպչի:

Հեքիաթի վերադասավորում

«Էմիլի արկածները» ճամբարականները շատ հավանեցին:
Արամն օնլայն բառարանից անմիջապես գտավ «արկած» բառի բացատրությունը:
Ամեն մեկը պատմեց իր արկածների մասին: Այնքան ոգևորված էին պատմում, որ ես էլ իմ մանկության արկածները հիշեցի, թե ինչպես եմ ծառից ընկել:
Պայմանավորվեցինք, որ չարաճճիություններ կարելի է անել, բայց զգույշ լինել չպետք մոռանանք:

Նատալի
Ես գնում եմ գյուղ, այնտեղ մեծ քար կա, բարձրանում եմ ու սահում:

Դավիթ
Իմ քեռու տան մոտ մի բլուր կա, որոշել եմ բարձր կողմից բարձրանալ:

Ալեքսան
Գյուղում կա իսկական հրշեժի աստիճան: Այդ աստիճանով բարձրացել եմ տանիք:

Արամ
Օրինակ՝ արկած կարելի է համարել իմ Նոր տարին, ինչպես նաև բոլորի Նոր տարին:

Читать далее

PowerPoint ծրագրի ուսուցում

Դիջիթեք 2021


«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում 9-րդ ջոկատի ճամբարականները սովորեցնում էին 4-րդ ջոկատի ճամբարականներին PowerPoint ծրագիրը: Միասին ընտրում էին՝ ինչ տեսք պետո է ունենան էջերը, մուտքագրեցին փոքրիկ հանելուկ և համացանցից համապատասխան նկար ներբեռնեցին:
4-րդ ջոկատի ճամբարականները խոստացան, որ անպայման կկիրառեն ծրագիրը և հետաքրքիր փաթեթներ կստեղծեն:

Ընկուզախաղերը նախակրթարանում

Ազգագրական փառատոն
«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում 4-րդ ջոկատի ճամբարականները որոշեցին ընկուզախաղերի օր կազմակերպել նախակրթարանի սաների համար:
Բլեյան Էդուարդի քույրիկը՝ Աստղիկ Բլեյանը, Ալեքսանի քույրկը՝ Եվան, նույնպես հաճախում են այդ նախակրթարան:
Մեծ ոգևորությամբ ճամբարականներն իջան նախակրթարան ու սկսեցին բացատրել փոքրիկներին՝ ինչպես պտտել ընկույզը, ինչպես գլորել, չիկ-չիկ անել ու վատ սովորություններից ազատվել: Ճամբարականներից շատերը հենց այդ նախակրթարանի սաներ են եղել և հիշեցին իրենց ուրախ ու հետաքրքիր օրերը:
Իսկ այսօր իրենք էին խորհրդատու, ավագ ընկեր նրանց համար:

Ինչպես են ծնվում հորինուկները

Սկզբում պետք է քարտերը վանկերով կամ նկարների օգնությամբ միացնել, այնուհետև հորինել պատմություն՝ օգտագործելով քարտերից գոնե 3 մասնագիտություն:
Ծնվեց 3 հորինուկ:

Խումբ 1-ին՝ Տոնածառ
Լինում է, չի լինում մի մրցավար է լինում: Մրցումներից հետո ծարավում է: Գնում է խանութ ջուր գնելու: Վաճառողին ասում է.
-Խնդրում եմ ինձ ջուր տվեք:
Ջուրը խմեց, ծարավը հագեցավ:
Բայց մեր մրցավարը շատ էր ուզում լողալ: Գնաց իր ընկեր օդաչուի մոտ և խնդրեց, որ իրեն տանի այնպիսի տեղ, կարողանա լողալ: Օդաչուն էլ տարավ Դուբայ:

Читать далее

Փորձե՞նք

Բնագիտության և տեխնիկակակն ստուգատեսի շրջանակներում
Բնագիտական փորձերի փաթեթ

Ճամբարականները շատ են սիրում բնագիտական փորձեր, ինչպես մենք ենք ասում՝ ֆոկուսներ: Այսօր միասին մի քանի փորձ արեցինք: Բայց դրանով չավարտվեց շարքը, որովհետև հետաքրքիր փորձերի շարք են ներկայացնում 4-րդ ջոկատի ճամբարականները:

Օպերատոր՝ Արամ Տոնոյան

Читать далее

Համեղ թխվածքաբլիթներ

Նախագիծ՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություն
Էլ ի՞նչ Ամանոր առանց թխվածքաբլիթների: Խատուտիկները որոշեցին ու իջան խոհանոց: Ընկեր Մադլենի հետ արագ գործի անցան՝ ձու կոտրեցին, ալյուր ավելացրին, խառնեցին, ձևավորեցին ու թխեցին: Գիտե՞ք՝ 2 ընկույզ էլ թաքնված են թխվածքաբլիթների մեջ: Տեսնենք՝ ում բաժին կհասնի:

Կարմիր շապիկներ

Նախագիծ՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություն

Երբ տոն է, ամեն ինչ գունավոր է, հեքիաթային՝ տոնածառը, խաղալիքները, թխվածքը, նկարը, շապիկները… ամեն ինչ: Դե, կարմիրը բարձր տրամադրություն կարող է ապահովել: Շապիկները ներկեցին, որպեսզի էլ ավելի բարձր տրամադրությամբ դիմավորեն Ձմեռ պապիկին, Նոր տարին:

Խմբային աշխատանք

Երեխաները սիրում են խմբով աշխատել: Գոործն իրար մեջ բաժանում են, ես կողքից դիտողի դերում եմ լինում: Այնքա՜ն եմ սիրում, երբ բանավիճում են, քննարկում, դժգոհ են մնում, նեղանում, համաձայնության գալիս, միավոր ստանալիս իրենց ուրախությունն եմ սիրում, որն այնքան ոգևորիչ ու անկեղծ է: