Սովորողների հաջողությունները

Մենք միշտ ուրախանում ենք մեր դասարանի սովորողների հաղթանակներով ու հպարտանում:

Արամ Տոնոյան, Միա Ալավերդյան

Գեղասահքի առաջնություն
Նատալի Սահրադյան

Читать далее

Ընտանեկան սպորտլանդիա. արդյունք

Նախագիծը՝ ընտանեկան սպորտլանդիա

Ինչքա՜ն էլ զբացված են ծնողները, բայց նման հնարավորությունը ոչ ոք ձեռքից բաց չէր թողնի: Ինչի՞ մասին է խոսքը. Խատուտիկներ VS ծնողներ հանդիպման:
Մայիսի 7-ին Մայր դպրոցում հանդիպեցին 2.1 դասարանի խատուտիկներն ու մայրիկները, քույրերն ու եղբայրները: Իսկ ամենազարմանալի անակնկալը Բաբաջանյան Սամվելի պապիկի մասնակցությունն էր:


Հետաքրքիր հանդիպում էր: Խատուտիկներն անընդհատ փորձում էին առաջինն ավարտել խաղը և միավոր բերել թիմին: Բայց բոլորս էլ գիտենք, որ ամենակարևորը միավորները չեն, այլ լիցքաթափվելը, սպորտով զբաղվելը, ընկերների հետ լինելը, թիմով աշխատելը: Հանդիպումը կարող ենք համարել հաջողված:
Մի գաղտնիք էլ բացեմ՝ Սամվելի պապիկը մեկ-մեկ օգնում էր խատուտիկներին:

Читать далее

Ընկերական հանդիպում

Նախագիծը՝ համագործակցային

Օրը՝ մայիսի 12

Ժամը՝ 09:30

Վայրը՝ Մայր դպրոցի մարզադաշտ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, Արևելյան դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Համակարգողներ՝ Լուսինե Պետրոսյան, Մադլեն Թերզյան, Սաթենիկ Սիմոնյան, Գայանե Սարգսյան

Անհրաժեշտ է՝ սպորտային հագուստ, մարզական գույք

Նպատակը՝ դպրոցների կապերի ամրապնդում, թիմով աշխատելու հմտության զարգացում, առողջ ապրելակերպի ձևավորում

Խնդիրները՝ սպորտի նկատմամբ հետաքրքրության և ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապելու սովորության մշակում

Ընթացքը՝
-սպորտային խաղերի կազմակերպում
-արդյունքների գրանցում

Խաղի նկարագրությունը
Խաղ 1.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Թիմին տրվում է 2 գորգ: Մասնակիցը կանգնում է մեկ գորգի վրա, դեպի առաջ դնում հաջորդ գորգը, կանգնում վրան, հետ մնացած գորգը նորից դնում առաջ, կանգնում վրան… Նույն գործողությունն այնքան է կատարում, մինչև հասնում է սահմանագծին, հավաքում գորգերը և վազքով վերադառնում: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:

խաղ 2. Մասնակիցները հաղթահարելով արգելքները (3 կոն) հասնում են օղակին, անցկացնում գլխի վրայով, ուղիղ վազքով վերադառնում: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:

Խաղ 3. Ամեն թիմին տրվում է 1 ինքնագլոր: Առաջին մասնակիցը, հաղթահարելով արգելքները (3 կոն), հասնում է վերջնագծին ու հետ վերադառնում: Ինքնագլորը փոխանցում է հաջորդ մասնակցին: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:

Արդյունքը՝ կհրապարակվի դասարանական բլոգում

Խորհրդատու՝ Նաիրա Հարությունյան


Ընտանեկան սպորտլանդիա

Նախագիծը՝ համագործակցային

Օրը՝ մայիսի 7

Ժամը՝ 11:00

Վայրը՝ Մայր դպրոց

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, ծնողներ

Համակարգողներ՝ Լուսինե Պետրոսյան, Մադլեն Թերզյան, Նարեկ Կարապետյան

Անհրաժեշտ է՝ սպորտային հագուստ, մարզական գույք

Նպատակը՝ ընտանեկան դպրոցների կապերի ամրապնդում, թիմով աշխատելու հմտության զարգացում, առողջ ապրելակերպի ձևավորում

Խնդիրները՝ սպորտի նկատմամբ հետաքրքրության և ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապելու սովորության մշակում

Ընթացքը՝
-սպորտային խաղերի կազմակերպում
-արդյունքների գրանցում

Խաղի նկարագրությունը
Խաղ 1.
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Մեջտեղում դրված են լինում փուչիկներ: Թիմերի մասնակիցներն արագ-արագ սկսում են փչել և կապել փուչիկները: Սովորողները հավաքում են իրենց թիմի փուչիկները: Հաղթում է այն թիմը, ով ավելի շատ փուչիկներ է փչել:
Տրվում է 3 րոպե ժամանակ:

խաղ 2.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Դրված են կոն-արգելքներ, իսկ վերջում օղակ, օղակի մեջ՝ փուչիկներ: Մասնակիցները հետ-հետ վազելով, հաղթահարելով արգելքները, հասնում են փուչիկներին, պայթեցնում 1 փուչիկ և ուղիղ վազքով վերադառնում թիմ: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում խաղը:

Խաղ 3.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Ընտրում են սահմանագիծ: Բռնում են պարանը և սկսում դեպի իրենց կողմ քաշել մյուս թիմի մասնակիցներին: Հաղթում է այն թիմը, ով սահմանգծից իր կողմ է անցկացնում մյուս թիմի բոլոր մասնակիցներին:

Խաղ 4.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Թիմին տրվում է 2 գորգ: Մասնակիցը կանգնում է մեկ գորգի վրա, դեպի առաջ դնում հաջորդ գորգը, կանգնում վրան, հետ մնացած գորգը նորից դնում առաջ, կանգնում վրան… Նույն գործողությունն այնքան է կատարում, մինչև հասնում է սահմանագծին, հավաքում գորգերը և վազքով վերադառնում: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:



Փուլերի ամփոփում՝ ռադիոնյութերի, տեսանյութերի տեսքով

Արդյունքը՝ կհրապարակվի դասարանական բլոգում


Մայր դպրոցում

Սովորողները շատ են սիրում Մայր դպրոցի մարզասրահը: Ընկեր Մադլենի հետ ճանապարհ ընկան, իսկ մարզասրահում սպասում էր ընկեր Նարեկը: Տարբեր խաղեր խաղացին, լավ մարզվեցին ու վերադարձան Արևմտյան դպրոց:

Читать далее