Ամառային ընթերցարան

Ամառը գիրք կարդալու ամենահարմար եղանակն է: Հարմար անկյուն է պետք գտնել, տեղավորվել, ընտրած գիրքը վերցնել ու կարդալ:
Մաղթում ենք հաճելի ժամանաց:

Հետաքրքիր, ճանաչողական տեքստեր (փոքր տեքստեր)
Հարյուր հազար հարց ու պատասխան

Ջաննի Ռոդարի
Հեքիաթներ հեռախոսով
Երկնագույն նետի ճանապարհորդությունը
Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
Հեքիաթներ երեք վերջաբանով

Աստրիդ Լինդգրեն
Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին
Լյոննենբերգցի Էմիլի արկածները
Երկարագուլպա Պիպին
Կառլսոն

Էրիխ Ռասպե
Բարոն Մյունհաուզենի արկածները

Մարկ Տվեն
Թոմ Սոյերի արկածները
Հեքլբերի Ֆինի արկածները

Լայամ Ֆրենկ Բաում
Օզի կախարդը

Հովհաննես Թումանյան
Հեքիաթներ
Կացին ախպեր
Կիկոսի մահը
Բզեզի դպրոցը
Խելոքն ու հիմարը
Խոսող ձուկը
Անբան Հուռին
Անխելք մարդը
Անհաղթ աքլորը
Եդեմական ծաղիկը
Բարեկենդանը
Ծիտը (հեքիաթ)
Անբախտ վաճառականները
Կռնատ աղջիկը
Ձախորդ Փանոսի հեքիաթը
Ճամփորդները
Ոսկու կարասը
Ուլիկը
Չախչախ թագավորը
Պոչատ աղվես
Սուտասանը
Սուտլիկ որսկանը
Տերն ու ծառան
Քաջ Նազարը
Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Читать далее

Մյուզիքլ «Տարվա բոլոր եղանակները»

Օրը՝ հունիսի 10
Ժամը՝ 12:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ` Վերնատուն
Մասնակիցներ՝ 2.1, 2.3 դասարաններ

Դասավանդողներ` Լուսինե Պետրոսյան, Մարիամ Խաչատրյան, Սեդա Թևանյան

Ընթացքը՝

Պար «Քոչարի»

Հ. Թումանյան «Աշուն»

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։


Երգ «Ամպն ու սարը»

Երգ «Փաթիլներ»
Հ. Թումանյան «Ծաղիկները»

— Ո՞ւր գնացին ծաղիկները: 
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ: 

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի: 

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան: 

Երգ «Ա՜խ, գարուն է»
Հ. Թումանյան «Կանաչ ախպեր»
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,                                
Խատուտիկ հավքեր,

Զրնգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր։

-Ուռա՜, արձակուրդ է
Երգ «Խնկի ծառ»
Ես արձակուրդներին… (սովորողներն ասում են, թե ինչ են անելու արձակուրդների ժամանակ)
Պար «Բուլուլ»

Արդյունքը



Ամառային ճամբար. օր 1-ին

Ամառային ճամբար

Ուռա՜… ճամբարային օրերն սկսվեցին: Առավոտյան սկսեցինք նախավարժանքով:

Մի լավ մարզվելուց հետո մեզ էր սպասվում հետաքրքիր հանդիպում-քննարկում:


Հարթակում ծնողն է…
«Արի վերև նայենք» նախագիծ

Մեր դասարանի Հասմիկի մայրիկի հետ քննարկում էինք ամպերը: Նայում էինք ու ինչ-որ բանի նմանեցնում: Հետո ընկեր Արուսյակը ցույց էր տալիս, թե ինքն ինչ է պատկերացրել, երբ նկարել է ամպերը՝ ընդգծել էր Paint-ով: Շատ հետաքրքիր էր: Ամբողջ ամառ կհավաքենք ամպերի նկարներ, մենք էլ կստանանք պատկերներ ու կհորինենք պատմություններ:

Читать далее

Բլոգավարություն. փուլ 2-րդ

Նախագիծը՝ «Սովորող-սովորեցնող» 3.2 դասարանի սովորողները բլոգավարություն են սովորեցնում են 2.1 դասարանի սովորողներին

2.1 դասարանի սկսնակ բլոգավարներն անհամբեր են, ուզում են ամեն ինչ միանգամից իմանալ: Այս անգամ բլոգներում բացեցին բաժիններ և իմացան՝ նյութ տեղադրելու ժամանակ ինչպես է պետք նշել բաժինը:

Փուլ 1-ին

Ուրախ գնումներ

Նախագիծը՝ համագործակցային

Օրը՝ մայիսի 21

Ժամը՝ 11։30

Վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ



Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2․2 և 2.3 դասարանների սովորողներ

Համակարգողներ՝ Մարիամ ԽաչատրյանLուսինե Պետրոսյան

Անհրաժեշտ է՝ գրենական պիտույքներ, գնապիտակներ, թղթադրամներ (խաղ-դրամներ)

Նպատակը՝ համագործակցային կարողություների զարգացում, թիմով աշխատելու հմտության զարգացում

Խնդիրները՝ բանավոր հաշվարկներ կատարելու կարողության զարգացում

Ընթացքը՝

Սովորողները բաժանվում են երկու խմբի՝ վաճառողներ և գնորդներ։

Յուրաքնաչյուր խումբ վերցնում է իրեն անհրաժեշտ պարագաները (վաճառողները պատրաստում են գնապիտակները, դասավորում են ապրանքները, իսկ գնորդները ձեռք են բերում նախապես պայմանավորված քանակով թղթադրամներ)։

Սովորողները սկսում են գնումներ կատարել՝ վճարելով և ստանալով մանրը վաճառողից։

Հետո դերերով փոխվում են։

Արդյունքը՝ կտեղադրվի դասարանական բլոգներում տեսանյութի տեսքով։