Ամառային ճամբար. օր 1-ին

Ամառային ճամբար

Ուռա՜… ճամբարային օրերն սկսվեցին: Առավոտյան սկսեցինք նախավարժանքով:

Մի լավ մարզվելուց հետո մեզ էր սպասվում հետաքրքիր հանդիպում-քննարկում:


Հարթակում ծնողն է…
«Արի վերև նայենք» նախագիծ

Մեր դասարանի Հասմիկի մայրիկի հետ քննարկում էինք ամպերը: Նայում էինք ու ինչ-որ բանի նմանեցնում: Հետո ընկեր Արուսյակը ցույց էր տալիս, թե ինքն ինչ է պատկերացրել, երբ նկարել է ամպերը՝ ընդգծել էր Paint-ով: Շատ հետաքրքիր էր: Ամբողջ ամառ կհավաքենք ամպերի նկարներ, մենք էլ կստանանք պատկերներ ու կհորինենք պատմություններ:


Մաթեմատիկական խաղ խաղացինք: Պետք էր մտքում հաշվել և միայն պատասխանը գրել, գիտե՞ք՝ ինչի վրա, բարակ երկար թղթի վրա ու ծալել պատասխանը: Իսկ ավարտելուց հետո պետք է փոխանցել ընկերոջը, որպեսզի ստուգի պատասխանները:

Բակում շատ հարմար է կարդալ և քննարկումներ անել: Հարմար տեղավորվեցինք ու կարդացինք «Ալիսա-Գլորիկը»: Արկածներ սիրող աղջնակ է:

Կազմեցինք ռուսերեն գլուխկոտրուկներ, խաչբառեր:

Ամենակարևոր ու ամենասիրելի բանը ճամբարում ի՞նչն է: Իհարկե, լողը… Անհամբեր սպասում էինք այդ ժամին: Այստեղ առանց մեկնաբանությունների:

Արի վերև նայենք

Оставьте комментарий