Վերջին ընկույզները

Ազգագրական փառատոն

Մեր զամբյուղի մեջ դեռ շատ ընկույզ կար, դրա համար էլ որոշեցինք մի քիչ էլ խաղալ:

Տարբերակ 1-ին
Գլխավոր ընկույզ ենք ընտրում և դնում կենտրոնում:
Գլորում ենք ընկույզները, եթե դիպչում է ընկերների գլորածներին, վերցնում ես քո և ընկերոջդ ընկույզը, իսկ եթե գլխավորին՝ հավաքում ես բոլոր ընկույզները:

Տարբերակ 2-րդ
Պետք է այնպես գլորել ընկույզը, որ կենտրոնում դրված ընկույզին անպայման դիպչի:

Հեքիաթի վերադասավորում

«Էմիլի արկածները» ճամբարականները շատ հավանեցին:
Արամն օնլայն բառարանից անմիջապես գտավ «արկած» բառի բացատրությունը:
Ամեն մեկը պատմեց իր արկածների մասին: Այնքան ոգևորված էին պատմում, որ ես էլ իմ մանկության արկածները հիշեցի, թե ինչպես եմ ծառից ընկել:
Պայմանավորվեցինք, որ չարաճճիություններ կարելի է անել, բայց զգույշ լինել չպետք մոռանանք:

Նատալի
Ես գնում եմ գյուղ, այնտեղ մեծ քար կա, բարձրանում եմ ու սահում:

Դավիթ
Իմ քեռու տան մոտ մի բլուր կա, որոշել եմ բարձր կողմից բարձրանալ:

Ալեքսան
Գյուղում կա իսկական հրշեժի աստիճան: Այդ աստիճանով բարձրացել եմ տանիք:

Արամ
Օրինակ՝ արկած կարելի է համարել իմ Նոր տարին, ինչպես նաև բոլորի Նոր տարին:

Читать далее

PowerPoint ծրագրի ուսուցում

Դիջիթեք 2021


«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում 9-րդ ջոկատի ճամբարականները սովորեցնում էին 4-րդ ջոկատի ճամբարականներին PowerPoint ծրագիրը: Միասին ընտրում էին՝ ինչ տեսք պետո է ունենան էջերը, մուտքագրեցին փոքրիկ հանելուկ և համացանցից համապատասխան նկար ներբեռնեցին:
4-րդ ջոկատի ճամբարականները խոստացան, որ անպայման կկիրառեն ծրագիրը և հետաքրքիր փաթեթներ կստեղծեն:

Ինչպես են ծնվում հորինուկները

Սկզբում պետք է քարտերը վանկերով կամ նկարների օգնությամբ միացնել, այնուհետև հորինել պատմություն՝ օգտագործելով քարտերից գոնե 3 մասնագիտություն:
Ծնվեց 3 հորինուկ:

Խումբ 1-ին՝ Տոնածառ
Լինում է, չի լինում մի մրցավար է լինում: Մրցումներից հետո ծարավում է: Գնում է խանութ ջուր գնելու: Վաճառողին ասում է.
-Խնդրում եմ ինձ ջուր տվեք:
Ջուրը խմեց, ծարավը հագեցավ:
Բայց մեր մրցավարը շատ էր ուզում լողալ: Գնաց իր ընկեր օդաչուի մոտ և խնդրեց, որ իրեն տանի այնպիսի տեղ, կարողանա լողալ: Օդաչուն էլ տարավ Դուբայ:

Читать далее

Համեղ թխվածքաբլիթներ

Նախագիծ՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություն
Էլ ի՞նչ Ամանոր առանց թխվածքաբլիթների: Խատուտիկները որոշեցին ու իջան խոհանոց: Ընկեր Մադլենի հետ արագ գործի անցան՝ ձու կոտրեցին, ալյուր ավելացրին, խառնեցին, ձևավորեցին ու թխեցին: Գիտե՞ք՝ 2 ընկույզ էլ թաքնված են թխվածքաբլիթների մեջ: Տեսնենք՝ ում բաժին կհասնի:

Կարմիր շապիկներ

Նախագիծ՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություն

Երբ տոն է, ամեն ինչ գունավոր է, հեքիաթային՝ տոնածառը, խաղալիքները, թխվածքը, նկարը, շապիկները… ամեն ինչ: Դե, կարմիրը բարձր տրամադրություն կարող է ապահովել: Շապիկները ներկեցին, որպեսզի էլ ավելի բարձր տրամադրությամբ դիմավորեն Ձմեռ պապիկին, Նոր տարին:

Մաթեմատիկական խաղ

Լեոն ծննդյան օրը մի հետաքրքիր խաղ էր նվեր ստացել: «Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության ժամանակ հաճախ է բերում դասարան, և միասին խաղում ենք ու հաշվում:

Խմբային աշխատանք

Երեխաները սիրում են խմբով աշխատել: Գոործն իրար մեջ բաժանում են, ես կողքից դիտողի դերում եմ լինում: Այնքա՜ն եմ սիրում, երբ բանավիճում են, քննարկում, դժգոհ են մնում, նեղանում, համաձայնության գալիս, միավոր ստանալիս իրենց ուրախությունն եմ սիրում, որն այնքան ոգևորիչ ու անկեղծ է:

Մի օր էլ նամակ գրեցին …

Հ. Թումանյան_ «Մի բաց նամակ ամենքին»
Մի օր էլ նամակ գրեցին ….

Մի օր էլ նամակ գրեցին աստղիկները: Նրանք նամակի մեջ պատմում էին, որ մարդիկ նայում են երկնքին և միշտ երազանք պահում: Նրանք միշտ կատարում էին մարդկանց երազանքները: Բայց մի օր մարդիկ սկեսցին չար բաներ ցանկանալ, պատերազմներ ուզել: Նրանք հոգնեցին մարդկանց երազնքները կատարել, քանի որ չար ցանկություններ էին: Աստղերը նամակի մեջ մարդկանց զգուշացնում էին, որ չար երազնքները մի օր վատ կավարտվի պատերազմ ուզողի համար: Հետո մարդիկ չլսեցին և աստերը պատժեցին մարդկանց: Միշտ պատերազմ էր լինում: Ու աստղերը հեռացան մարդկանցից մինչև որ նրանք բարիանան:
Հասմիկ

Մի օր էլ նամակ գրեցին ծիտիկները ձմռանը։ Նրանք խնդրեցին, որ ձմեռը շատ սաստիկ չլինի և շատ ձյուն չուղարկի։ Ձմեռը նրանց լսեց ու այդ տարի ձյուն չուղարկեց։ Ծիտիկները շատ գոհ էին ու ուրախ։
Էդուարդ

Читать далее