Բնագիտական փորձեր

Բնագիտության և տեխնիկակակն ստուգատես 2021

Ֆիզիկական փորձեր
Լուծույթներ

Փորձ 1. Տաքն ու սառը
Անհրաժեշտ նյութեր՝
Տաք և սառը ջուր, ակվարիում (տարա, ջրով՝ սենյակային ջերմաստիճանի), կապույտ և կարմիր ներկեր, երկու փոքրիկ շիշ՝ նեղ բերանով, երկու տակդիր (բաժակ):

Փորձի նկարագրությունը՝

  1. Սառը ջուր լցնել մեկ շշի մեջ և ավելացնել կապույտ ներկ
  2. Տաք ջուրը լցնել մեկ այլ շշի մեջ և ավելացնել կարմիր ներկ
  3. Սենյակային ջերմաստիճանի ջուր լցնել ակվարիումի մեջ
  4. Ակվարիումի մեջ տակդիրները դնել դեմ դիմաց
  5. Մատներով փակելով շշի անցքերը, իջեցնել ակվարիումի մեջ և դնել տակդիրների վրա

Եզրակացություն. տաքը ձգվում է վերև, իսկ սառը` ներքև: Այս փորձի ընթացքում, հստակ երևում է, որ տաք (կարմիր) ջուրը բարձրանում է մակերես, իսկ սառը (կապույտը) ձգվում է դեպի ներքև:
Տեսանյութը

Փորձ 2. Ջրով լցված փուչիկն ինչպե՞ս մտցնել տարայի մեջ

Անհրաժեշտ նյութեր՝
Ջրով փուչիկ, ապակե բանկա, թեյնիկ տաք ջրով

Փորձի նկարագրությունը՝
1. Տաք ջուրը լցնել տարայի մեջ և ողողել այնպես, որ տարան տաքանա
2. Թափել ջուրը
3. Ջրով փուչիկը դնել տարայի մեջ
4. Փուչիկը սեղմվում է և ընկնում տարայի մեջ


Փորձը ցույց է տալիս, թե ինչպես է տաք օդը սառչելիս ծավալը նվազում և այդպիսով փուչիկ քաշում բանկայի մեջ:
Տեսանյութը

Փորձ 3. Ջուրը չի թափվում
Անհրաժեշտ նյութեր՝
տարբեր չափսի տարաներ, ներկեր, թերթեր

Փորձի նկարագրությունը՝
Ջուրը լցնել տարաների մեջ
Գույն ավելացնել
Տարայի վրա դնել թուղթը և ափով փակել
Արագ շրջել, ձեռքը բաց թողնել
Թուղթը չի ընկնում, ջուրն էլ չի թափվում:

Եզրակացություն. Ճնշման տարբերությունը կանխում է ջուրը տարայից թափվելուն
Տեսանյութը


Փորձ 4. Ձեթն ու ջուրը տարբերակ 1. սովորական ասպիրինով
Անհրաժեշտ նյութեր՝
բաժակ, ձեթ, ջուր, ասպինրին

Փորձի նկարագրությունը՝
Ջուրը լցնել տարաների մեջ
Ավելացնել ձեթը
Լավ խառնել
Տեսնում ենք՝ ջուրն ու ձեթը չեն խառնվում, ձեթը բարձրանում է վերև, որովհետև ջրից թեթև է:
Իսկ ասպինրին ավելացնելուց հետո, առաջացան պղպջակներ:
Փորձը կարելի է անել առանց ասպիրին:

Եզրակացություն. Փորձը ցույց է տալիս, թե ինչպես տարբեր խտության երկու հեղուկներ չեն խառնվում միմյանց հետ՝ նույնիսկ լավ խառնելիս:
Տեսանյութը



Փորձ 5. Հրաբուխ. տարբերակ 2. փրփրացող /шипучий. ասպիրինով
Անհրաժեշտ նյութեր՝
տարբեր չափսի տարաներ, ներկեր, ձեթ, ջուր փրփրացող ասպիրինի հաբեր /шипучие таблетки аспирина

Փորձի նկարագրությունը՝
Ջուրը լցնել տարաների մեջ
Ավելացնել ձեթը
Ավելացնել գույնի գնդիկներ
Բաժակի մեջ գցել ասպիրինը
Առաջանում է հրաբուխ, ներքևից դուրս են գալիս փրփրացող գնդիկներ, բայց ջուրն ու ձեթը միևնույնն է, չեն խառնվում:

Եզրակացություն. Փորձը ցույց է տալիս, թե ինչպես տարբեր խտության երկու հեղուկներ չեն խառնվում միմյանց հետ՝ նույնիսկ լավ խառնելիս:
Տեսանյութը


Փորձ 6. Ապակու անհետացումը
Անհրաժեշտ նյութեր՝
ջուր, արեւածաղկի ձեթ, ապակե ձող

Փորձի նկարագրությունը՝
Ջուրը լցնել տարաների մեջ
Դնել ապակե ձողը: Տեսնում ենք՝ երևում է:
Ավելացնել ձեթը
Դնել ապակե ձողը: Տեսնում ենք՝ ձողը երևում է միայն ջրի հատվածում, իսկ ձեթի հատվածում՝ ոչինչ չի երևում:

տարբերակ 2
Թափանցիկ մեծ բաժակի մեջ դնել թափանցիկ փոքր բաժակ: Մեծ բաժակը լիքը ձեթ լցնել: Կտեսնենք, որ փոքր բաժակն անհետանում է և չի երևում:

Եզրակացություն. Փորձը ցույց է տալիս ապակու և արեւածաղկի յուղի լույսի բեկման ինդեքսների արժեքների մոտիկությունը:
Տեսանյութը


Փորձ 7. Տաք և սառը ջուրը. Տարբեր ջերմաստիճանային պայմաններում հեղուկների խառնման գործընթացը նկարագրելու փորձ

Անհրաժեշտ նյութեր՝
տաք և սառը ջուր, թափանցիկ բաժակներ, գույներ

Փորձի նկարագրությունը՝
Ջուրը լցնել տարաների մեջ
Մի բաժակի մեջ լցնել տաք ջուր և ավելացնել կարմիր ներկ:
Մյուս բաժակի մեջ լցնել սառը ջուր և ավելացնել կապույտ ներկ:
Այդ բաժակներից շատ քիչ քանակությամբ ջուրը լցնել մեկ այլ բաժակների մեջ:
Տաք ջրով(կարմիր) բաժակի մեջ ավելացնել մի քանի կաթիլ սառը (կապույտ) ջուր:
Սառը ջրով (կապույտ) բաժակի մեջ ավելացնել մի քանի կաթիլ տաք (կարմիր) ջուր:
Տաք ջրի մեջ սառը կաթիլներն անմիջապես են լուծվում, իսկ սառը ջրի մեջ՝ ոչ:

Եզրակացություն. Մի հեղուկի փոխազդեցությունը մյուսի հետ կարող է արագացվել կամ, ընդհակառակը, դանդաղել՝ փոխելով միացված հեղուկների ջերմաստիճանը: Այսպիսով, տաք ջրում սառը ջրի բաշխումը շատ ավելի արագ է, քան հակառակը: Ներկերը մեզ թույլ տվեցին դա պարզ տեսնել:
Տեսանյութը


Փորձ 8. Խորտակվող և լողացող նարինջներ

Անհրաժեշտ նյութեր՝
նարինջ, ջուր, դանակ, բաժակ

Փորձի նկարագրությունը՝
Ջուրը լցնել բաժակի/տարայի մեջ
Նարինջը գցել ջրով լի բաժակի մեջ: Տեսնում ենք, որ նարինջը չի սուզվում:

Կեղևազրկենք նարինջը և նորից նույն գործողությունը կատարենք:
Տեսնում ենք՝ նարինջը սուզվում է:

Եզրակացություն. Իր կեղեւի կառուցվածքի շնորհիվ նարինջը չի սուզվում ջրի մեջ: Բայց եթե կեղեւը հանվի, ամեն ինչ կփոխվի: Իսկ եթե փորձենք թողնել կեղևի միայն վերևի հատվածը, ապա նարինջը «կախված» կմնա մեջտեղում:
Տեսանյութը


Փորձ 9. Ջուրը հոսում է վերև

Անհրաժեշտ նյութեր՝
պլաստիկ բաժակներ ջրով, կտրված շիշ, թել, ֆլոմաստեր, մկրատ, թղթե անձեռոցիկ

Փորձի նկարագրությունը՝
Կտրել անձեռոցիկը երկարությամբ և ծալել զիգզագաձև: բացել անձեռոցիկը: Ներքևից մոտավոր 5 սմ վերև նշումներ՝ իրարն կողք (մի շարով) ֆլոմաստերով կետեր դնել:
Բաժակի մեջ ջուր լցնել և միչև գույների հատվածը դնել ջրի մեջ:
Հետևել գեղեցիկ երևույթին՝ ինչպես են գույները վերև բարձրանում:

Փորձը ցույց է տալիս, թե ինչպես է տեղի ունենում պինդ մարմնի կողմից հեղուկի կլանման/ներծծման գործընթացը:
Տեսանյութը


Փորձ 10.Փոթորիկ ջրի մեջ

Անհրաժեշտ նյութեր՝
պլաստիկ շշեր, ջուր, կպչուն ժապավեն

Փորձի նկարագրությունը՝
Վերցնել 2 միանման շիշ: Մեկի մեջ լցնել ջուր: Դատարկ շիշը դնել մյուսի եզրին և կպչուն ժապավենով կպցնել:
Շրջել այնպես, որ լիքը շիշը լինի վերևում և ուժեղ պարւրաձև շարժումներ անել: Շիշը պահել ուղիղ:
Կտեսնենք շշի մեջ իսկական փոթորիկ:
Այս տարբերակով կարելի է ջուրն արագ դատարկել շշի միջից:

Փորձը ցույց է տալիս, թե ինչպես է ջրի մեջ առաջանում պարուրաձեւ ձագարաձև պտույտ:
Տեսանյութը

Փորձ 11. Անթափանց գործվածք
Անհրաժեշտ նյութեր՝
թանզիվ կամ բինտ, բաժակ, ջուր, ռեզին

Փորձի նկարագրությունը՝
Թանզիվը 2 շերտով դնել բաժակի վրա, ձգել և ռեզին անցկացնել: Թանզիվի վրա ջուր լցնել: Ջուրը կլցվի բաժակի մեջ, բաժակն արագ շրջել: Ջուրը չի թափվի:

(Կարելի է ատամի փայտիկներ թանզիվի միջով անցկացնել և կտեսնենք, որ փայտիկները բարձրանում են վերև):

Եզրակացություն. Այս ազդեցությունը մասամբ բացատրվում է ջրի մակերևութային լարվածությամբ (ջրի մոլեկուլները բարակ թաղանթ են կազմում), ինչպես նաև ապակուց դուրս մթնոլորտային օդի ճնշում (գործվածքների վրա օդային ճնշումն ավելի բարձր է, քան ապակու ներսից ջրի ճնշումը):
Տեսանյութը


Արդյունքը՝
Բնագիտական փորձեր. մաս 1-ին
Բնագիտական փորձեր մաս 2-րդ
Բնագիտական փորձեր մաս 3-րդ


Оставьте комментарий