Ձմեռային ճամբար. Հունվարի 12

Վաղուց միասին չէինք մարզվել, չէինք երգել:

Առավոտյան ընդհանուր պարապմունքը բոլորի սրտով էր:

Ճամբարականները վերհիշեցին երգերը, պարերը…


Ճամբարականներն այսօր կարծես մաթեմատիկոսներ լինեին. այնքան շատ խնդիրներ կազմեցին և լուծեցին, ֆլեշմոբի խնդիրներից էլ լուծեցին, փոխեցին պայմանն ու պահանջը, փորձեցին առանց պահանջը կազմելու լուծել խնդիրը: Առավոտից սպասում էին, թե երբ են փորձ անելու: Խոսեցինք ջրի մասին՝ կարևորության, հատկանիշների, վերհիշեցինք բնության երևույթները:
Քանի որ ճամբարականները շատ փորձեր գիտեին կամ էլ նորերը կփնտրեին համացանցում, մի շարք փորձեր էլ ներկայացնում են ընտանեկան դպրոցներից:





Оставьте комментарий