Ձմեռային ճամբար. հունվարի 14

Ճամբարականները բերել էին ընկույզներ և անհամբեր սպասում էին, թե ինչ պետք է անեն: Ընկեր Սեդան հետաքրքիր ռիթմիկայի վարժություններ առաջարկեց, մենք էլ ոգևորված կրկնում էինք: Որպես երաժշտական գործիք օգտագործեցին ընկույզներն ու երգեցին: Ամենահետաքրքիր մասն, իհարկե, խաղերն էին: Ոգևորությունն այնքան մեծ էր՝ չէին ուզում կտրվել խաղից: Մի քիչ հանգստացան, նախաճաշեցին ու իջան մարզադահլիճ, որտեղ հավաքվել էին 5-րդ, 6-րդ ջոկատի ճամբարականները: Էստաֆետային խաղերը սպասում էին: Ուռա՜…
«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում 9-րդ ջոկատի ճամբարականները PowerPoint ծրագիրն էին սովորեցնում 4-րդ ջոկատի ճամբարականներին: Իսկ 4-րդ ջոկատն էլ պարտավորված է իրեն զգում և խոստացել է հետաքրքիր նյութեր ստեղծել այս ծրագրի օգնությամբ:

Оставьте комментарий