Նամակ իմ անծանոթ ընկերոջը

Բարև, իմ ընկեր։ Ես կպատմեմ իմ մասին։ Գիտե՞ս՝ լողի մրցումների ժամանակ հաղթահարել եմ 1, 2, 3, 2, 1 տեղերը։ Շուտով կդառնաք երրորդ դասարան։ Մենք այստեղ խաղում ենք, երգում ենք և դաս ենք անում։ Ես սիրում եմ ուտել խաղող, կարտոֆիլ և այլն։ Ես սիրում եմ խաղալ բակում իմ սիրելի ընկերների հետ։ Ես դառնում եմ 8 տարեկան։ Իսկ դուք ի՞նչ եք անում։ Իսկ քո անունն ի՞նչ է։ Վա՜յ, մոռացա ասել իմ անունը, անունս Միա է։ Իմ անծանոթ ընկեր, շատ եմ ուզում ծանոթանաք։


Բարև, իմ նոր ընկեր, ես Դավիթն եմ, իսկ դո՞ւ։ Անհամբեր եմ, որովհետև ուզում եմ քեզ տեսնել, շատ եմ ուզում քո ընկերը դառնալ։

Բարև, իմ ընկեր, ես Սոֆին եմ։ Ես շատ եմ սիրում լողալ, նկարել և սիրում եմ ուտել ելակ։ Իմ ծնունդը հունիսի 11-ին է։
Սոֆիյա

Բարև, ես Հասմիկն եմ: Ես Երևանից եմ, այստեղ շատ ընկերուհիներ ունեմ, բայց շատ ուզում եմ նաև քեզ հետ ընկերանալ: Ես սովորում եմ 2.1 դասարանում, ես շատ լավ հիշում եմ բազմապատկման աղյուսակը: Շուտով իմ ծնունդն է:
Իմ ծնունդը հուլիս ի 28-ին է: Ես շատ եմ սիրում խաղալ:

Բարև, իմ նոր ընկեր։ Ես Սամվելն եմ։ Սովորում եմ Արևմտյան դպրոցի 2 ․1 դասարանում։ Ես ութ տարեկան եմ, շատ եմ սիրում խաղալ։ Ես ուզում եմ դառնալ որսորդ և ձկնորս։ Մեր ուսուցչի անունը Լուսինե է, մենք նրան ասում ենք ընկեր Լուսինե։ Ես ունեմ փոքրիկ քույրիկ։ Նրա անունը Տաթև է։ Ես շատ եմ սիրում նրա հետ խաղալ։ Գիտե՞ս՝ ես ամռանը Կարմիր ծով եմ գնալու, ինքնաթիռ եմ նստելու։ Երբ գամ հանգստից, քեզ անպայման նորից նամակ կգրեմ։
Քո նոր ընկեր Սամվել

Բարև, իմ ընկեր: Իմ անունը Հարութ է: Ես 7 տարեկան եմ, սիրում եմ ուտել միս: Ես շատ եմ սիրում կենդանիներ և բզեզներ: Տանը ես պահում եմ կատու, մեծ կրիա և բզեզներ: Ես գնում եմ կարատեի դպրոց և պարապում եմ Կիո Կուշին արդեն մեկ տարի: Ամեն օր գնում եմ ինքնագլոր քշելու: Ես շատ եմ ուզում դառնալ քո ընկերը:

Բարև, իմ ընկեր։ Դու որտե՞ղ ես ապրում։ Արի քեզ մի ծիծաղելի բան պատմեմ։ Գիտեի՞ր, որ ես հաճախ գլորվում եմ ու ընկնում և ծիծաղում։ Ուրախ եմ, որ շուտով հանդիպելու ենք։

Սիրով` Ալեքսան

Բարև, ես Ռուբենն եմ
Շուտով փոխադրվելու ենք 3-րդ դասարան: Ես շատ եմ սիրում խաղալ: Գիտե՞ս ինչ եմ սիրում՝ ֆրի: Շուտով գալու եմ քեզ հետ ծանոթանալու: Ես դառնալու եմ քո ընկեր Ռուբենը:

Բարև, իմ ընկեր: Ես Վանէն եմ: Սիրում եմ խաղալ տիկնիկներով: Ունեմ երկար մազեր, բարձրահասակ եմ: Որախ եմ, որ հանդիպելու ենք:
Վանէ

Բարև իմ անծանոթ ընկեր: Ես Արամ Տոնոյանն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում: Ես ութ տարեկան եմ, ավարտում եմ երկրորդ դասարանը: Սիրում եմ նվագել դաշնամուր:
Իսկ ի՞նչ է քո անունը:
Իսկ ի՞նչ ես դու սիրում անել:
Սիրով՝ Արամ

Ես ուզում եմ որ մենք ընկերանանք։ Իմ անունը Շուշան է։ Ես ապրում եմ Երևանում հայրիկիս, մայրիկիս, պապիկիս, տատիկիս և եղբորս հետ։ Եղբայրս շուտով դպրոց կգնա։ Ես յոթ տարեկան եմ և սովորում եմ երկրորդ դասարանում։ Ես սիրում եմ պարել, նկարել և իմ դպրոցի ընկերների հետ գնալ արշավների։ Մեզ տանում է արշավների ընկեր Լուսինեն։ Նա շատ բարի է, և ես նրան շատ եմ սիրում։ Խնդրում եմ ինձ պատմիր քո մասին։ Քանի՞ տարեկան ես, որտե՞ղ ես ապրում, ինչո՞վ ես սիրում զբաղվել, ի՞նչ ես սիրում ուտել։ Սպասում եմ քո նամակին:
Ցտեսություն։

Բարև,իմ անծանոթ ընկեր։ Իմ անունը Էդուարդ է։ Ես երկրորդ դասարան եմ։
Սիրում եմ պաղպաղակ ուտել։ Դու ո՞ր դասարան ես։ Ի՞նչ է քո անունը։
Էդուրադ

Բարև, իմ ընկեր, ես Վաչեն եմ։ Գիտե՞ս՝ ես շատ եմ սիրում հեծանիվ վարել, մարզվել և վերջերս Թեքվանդո մարզաձևից ստացել եմ արծաթե մրցանակ, ունեմ դեղին գոտի և տարբեր վկայականներ այդ սպորտից։ Ես մեծ շուն ունեմ, որը շատ խելոք է, անունը՝ Արջուկ և 4 կատվի փոքրիկ ձագուկներ և Մուռկան՝ իրենց մայրիկը։ Իրենք բոլորը ապրում են մեր բակում, իրար շատ սիրում են։ Ես սիրում եմ մանր լեգոներով խաղալ, կգա՞ս մեր տուն միասին խաղանք: Ես քեզ նաև ցույց կտամ իմ կենդանիներին։

Բարև, իմ ընկեր։ Ես Արեգն  եմ, 8 տարեկան եմ, 2-րդ դասարանում եմ սովորում ու շուտով փոխադրվելու ենք 3֊րդ դասարան։ Ես շատ եմ  սիրում խաղալ բասկետբոլ, ամենաշատը սիրում եմ հեծանիվ վարել։  Շատ սիրում եմ նաև խաղալ քույրիկիս  հետ՝ իր հետևից վազել։ Շատ եմ սիրում քաղցր ուտել։
Արեգ

Բարև՛, իմ անունը Նռանե է: Ես ութ տարեկան եմ: Ունեմ երկար, շագանակագույն մազեր և շագանակագույն աչքեր: Ես սիրում եմ ծիածանի բոլոր գույները: Սիրում եմ գիրք կարդալ, նկարել և մուլտֆիլմ դիտել: Ես երկրորդ դասարան եմ և շուտով կլինեմ երրորդ դասարան: Սիրում եմ ուտել պանիր և պաղպաղակ: Ցտեսություն:

Բարև, իմ անծանոթ ընկեր, ես Ստեֆանին եմ, ութ տարեկան եմ: Ես շատ եմ սիրում նկարել և խաղալ։ Շատ ուրախ եմ, որ մենք ծանոթանալու ենք:
Ստեֆանի

Բարև, արի ծանոթանանք։ Իմ անունը Միքայել է։ Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, երկրորդ դասարանում։ Շուտով իմ ծնունդն է, կլինեմ 8 տարեկան։ Կուզե՞ս մի քիչ իմ նախասիրությունների մասին պատմեմ։
Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ ընկերներիս հետ, նվագել, դաշնամուր եմ նվագում, լողալ էլ շատ եմ սիրում, հատկապես ջրացատկ, կարողանում եմ շատ բարձրից ցատկել և սուզվել։
Ես նաև կենդանիներ եմ սիրում պահել։ Կրիա ունեմ, նա իմ կարմրականջն է։
Շուտով ամառային արձակուրդներն են, և ես որոշել եմ գնալ գյուղ՝ տատկիս և պապիկիս տուն։ Կուզեի գյուղում նոր ընկերներ ձեռք բերել։ Կարող եմ քեզ էլ հյուրընկալել։ Վստահեցնում եմ, մեր օրերը լավ կանցնեն գյուղում։
Միքայել

Оставьте комментарий