«Զատիկ» ուսումնական նախագիծ

Նպատակը՝ 
Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.

Խնդիրները, գործունեությունը

1.Լեզվական գործունեություն. բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում, հաղորդակցական կարողությունների զարգացում

ա. կընթերցեն պատմություններ, կդիտեն տեսանյութեր  Սուրբ Հարության տոնի, նշանակության, ծիսականացման մասին

բ.լսածը և տեսածը կպատմեն (ռադիո)

գ.կընթերցեն, բերանացի կիմանան  խաղիկներ, ասիկներ, հանելուկներ, շուտասելուկներ

դ. սովորածը կներկայացնեն (նկար-պատմություններով, ձայնագրությամբ, տեսագրությամբ)

ե. կհորինեն հանելուկներ, պատմություններ և կխաղան-կներկայացնեն (նկար-պատմություններով, ձայնագրությամբ, տեսագրությամբ)

2. Տեխնոլոգիական գործունեություն. աշխատանքային հմտությունների զարգացում

ա. կպատրաստեն ձվիկներ, ճուտիկներ, հավիկներ

բ. Ծառզարդարին ընդառաջ՝ զատկական ծառի ձևավորում

3. Մաթեմատիկական գործունեություն.խնդիրներ կազմելու-լուծելու, արագ հաշվարկի հմտությունների զարգացում

ա. կկազմեն, կլուծեն խնդիրներ

բ. կկատարեն չափումներ

4. Բնագիտական գործունեություն

  • կստեղծեն եղանակի գրանցման օրացույց, կգրանցեն եղանակը, կկատարեն  եզրակացություններ

Оставьте комментарий