Ամառային լողափնյա ճամբար․ Օր 4-րդ

Վահագն ու Ինեսան շատ կարևոր գործ են անում ամեն օր՝ ագարակում խնամում են կենդանիներին, օգնում ընկեր Էդմոնին, Վանիկ պապիկին…

Հազարան հավքի թևով
Ճամբարականներն առավոտյան անհամբեր սպասում էին, թե երբ են սոսնձելու կրծքազարդի դետալները: Ինչպես Մանուելն ասաց՝ կլեոտելու: Գունեղ ու յուրահատուկ հազարան հավքեր ունեցանք:

Ճամբարականները սիրում են բակային խաղեր: Մի մասը սիրում են ակտիվ խաղեր, մի մասը՝ հողերի հետ խաղալ, մի մասը՝ մաթեմատիկական, մի մասն էլ լողափին շախմատ խաղալ են սիրում:

Կանոնները՝
Թղթի վրա տարբեր տեսակի ու չափերի թվեր են գրված: Մասնակիցները պետք է շատ ուշադիր նայեն և գտնեն թվերը (աճման կամ նվազման կարգով):

Աշոտն ու Դավիթը

Ընկեր Մայրանուշի և ընկեր Ռիմայի հետ ճամբարականները բաժանվեցին 2 խմբի՝ տեսնելու, թե որ թիմն է ավելի ճարպիկ ու արգաշարժ:

Դավիթն ու Կարենը
Տղաները սիրում են մեքենաներով խաղալ: Խճաքարերից սարքում են ճանապարհ և մրցում:

Ընկեր Ռիման և Լիդիան

Մեր լողորդներից մեկը՝ Դավիթը

Օրվա վերջում ճամբարականները հեծանիվ են վարում:

Оставьте комментарий