Թռչունների թագավորությունը

Լև Տոլստոյ _ «Կարապը»

Լինում է, չի լինում մի թագավորություն է լինում։ Այնտեղ ապրում են տարբեր չափսերի և ձևերի թռչուններ։ Սակայն բոլոր թռչունները մոխրագույն էին։ Այդ թագավորություն հազվադեպ էին գալիս ճանապարհորդներ, որովհետև այնտեղ չկար որևէ յուրահատուկ բան։ Մի օր պայծառ արևի ժամանակ գալիս է ուժեղ անձրև, դուրս է գալիս ծիածանը և անձրևը դառնում է գունավոր ջրից։ Այդ գունավոր անձրևը թագավորության բոլոր ծիտիկներին ներկում է վառ գույներով։ Այդպես թռչունների թագավորությունում հայտնվում են վարդագույն ֆլամինգոներ, գունավոր թութակներ, երկնագույն ճայեր, կապուտականաչ սիրամարգներ և բազմաթիվ այլ գեղեցիկ թռչուններ։ Մարդիկ աշխարհի տարբեր վայրերից գալիս էին թռչունների թագավորություն՝ նրանցով հիանալու։
Միա Ալավերդյան

Կար-չկար մի շա՜տ փոքրիկ թագավորություն կար: Այդ թագավորությունում մի շա՜տ փոքրիկ քաղաք կար: Իսկ այդ քաղաքում մի շա՜տ մեծ պալատ կար: Դա թռչունների թագավորի՝ ոսկե կոճակներով զարդարված, շագանակագույն վերարկու հագած արծվի պալատն էր: Այդ արծիվը շա՜տ հարուստ էր, այնքան հարուստ, որ նրա ծառաները՝ աղավնիները, հագնում էին սպիտակ մետաքսե վերնաշապիկներ և կապույտ ջինսե տաբատներ: Արծվի պալատի պատերը զարդարված էին գեղեցիկ ծաղիկներով, իսկ ազատ տեղերում կախված էին բնության նկարներ: Նաև կային տարվա եղանակների թեմաներով նկարներ: Ամեն պատից կախված էր տարվա մի եղանակի նկար: Նրա պալատի ջահերը ոսկուց ու արծաթից էին, իսկ նրա այգին ուղղակի հրաշք էր: Այնտեղ կային գեղեցիկ և անուշահոտ ծաղիկներ, որոնց բուրմունքն ամենուր էր: Նաև կային շա՜տ բարձր, շա՜տ ցածր և միջին բարձրության ծառեր: Մի օր, թագավորը բոլորին հրավիրեց շքեղ պարահանդեսի, իսկ արքայորդին ասաց.
— Այսօրվանից մեր պարտեզը բաց է բոլոր թռչունների համար, և եթե ձեզանից ինչ-որ մեկը շա՜տ զբաղված լինի, կարող է իր ձագուկներին բերել մեր այգի խաղալու:
Հետո նա բոլորին հատ-հատ հարցրեց, թե նրանք ինչ միրգ են սիրում և այդ մրգերի ծառերից տնկեց իրենց այգում: Դրանից հետո արքայորդին բոլոր թռչուններին հայտարարեց, որ երբ ծառերը պտուղ տան, նրանք բոլորը կարող են գալ այգի և ուտել ինչքան որ ցանկանան:
Արքայորդին այնքան բարի էր, որ բոլորին թույլ տվեց գալ այգի և ուտել այգու համեղ պտուղները: Նա հասկանում էր, որ թագավորության հարստությունը բոլորինն է: Այդ օրվանից բոլորը հավասար էին և երջանիկ:
Նռանե Անտոնյան

Կար մի թագավորություն։ Դա թռչունների թագավորությունն էր։ Այնտեղ փոքրիկները գնում էին դպրոց և սովորում էին թռչել։ Իսկ մեծերը աշխատում էին, բույն էին սարքում ու միջատներ ու հացահատիկ գտնում։ Երեկոյան փոքրիկները վերադառնում էին տուն և բոլորո ճաշում էին։ Թռչունների թագավոր պարոն Արծիվը նոր տարուն հայտարարեց, որ ոչ ոք դպրոց չգնա։ Բոլորով միասին ուրախ նշեցին տոնը։
Ալեքսան Ավագյան

Կար-չկար մի թագավորություն կար։ Այնտեղ ապրում էին միայն թռչուններ, իսկ թագավորը արծիվն էր։ Նա շատ ուժեղ էր և մյուս կենդանիների հետ կռիվներում միշտ հաղթում էր։ Մի օր պարզվեց, որ թռչունները թագավորությունում անհետանում են․ լուրը հասավ թագավորին։ Նա հրամայեց հսկել բոլոր կողմերը ու պարզել, թե ով է գողանում թռչուններին։ Սիրամարգը գիշերը տեսավ, որ հսկա արջն է գալիս և տանում թռչուններին։ Թագավորը հագավ իր ասպետական զգեստը, ճանկերը սրեց ու գնաց կռվի։ Նա հաղթեց արջին, իսկ թռչունները գնալով ավելի շատացան։ Թագավորը մեծ խնջույք կազմակերպեց և բոլորին հրավիրեց իր պալատ:
Շուշան Հակոբյան

Մի օր թռչունները չվում էին տաք երկրներ: Բայց ճանապարհին շատ ուժեղ քամի եղավ և երամը համարյա ընկնում էր: Մի ծիտ հոգնեց ու ընկավ գետին: Նրա թևը վիրավորվեց և մի երիտասարդ տղա եկավ և օգնեց: Նա դրեց թռչնակին տուփի մեջ: Թռչունը սկզբում վախեցել էր, բայց ոչ մի բան չէր կարող անել: Տղան կապեց նրա թևը: Մի ամիս հետո տղան արդեն լավացած թռչնակին բաց թողեց: Թռչնակը նրան սիրեց, սակայն նա պետք է թռչեր տաք երկրներ` իր ընկերի մոտ:
Վիկտորյա Հարությունյան


Լինում է, չի լինում մի թագավորություն է լինում: Այդ թագավորությանը ասում էին՝ Թռչունների թագավորություն: Այնտեղ ապրում էին միայն թռչունները: Թռչունները ուրախ էին, որ իրենց թագավորությունում մարդիկ չկան ու իրենց վանդակի մեջ չեն դնի: Նրանք երգում էին, ծլվլում, թռչում մի ծառից մյուսը:
Գագիկ Ճաղարյան

Թռչունների թագավորությունը գտնվում էր շատ հեռու։ Ամեն տարի թռչունները պետք է գային տաքանալու թագավորություն և հետ գնային։ Շատ դժվար ու երկար ճանապարհ էր։ Բայց պետք է գային, որ չմրսեին, ուժ հավաքեին, նորից վերադառնային։
Սոֆիյա Պարսամյան

Լինում է, չի լինում մի կարապ է լինում: Մի օր այս երկիր են գալիս ծաղրածուներ ու պարի մրցույթ անում: Բոլոր կարապները մասնակցեցին: Մեր Կարապը հաղթեց:
Վահագն Սուքիասյան

Կար-չկար մի կարապ թռչունների թագավոր կար: Նրա թագավորությունում ամեն թռչուն ուներ իր մասնագիտությունը: Փայտփորիկները շինարարներ էին, ճնճղուկները՝ փոստատարներ, իսկ արծիվները՝ նախարարներ:
Արամ Տոնոյան



Լինում է, չի լինում մի թագավոր է լինում, որը որ շատ ծույլ է լինում, ինքը արծիվ էր։ Ամեն օր իր թռչուններին ասում էր.
-Գնացե’ք ջո’ւր բերեք, ուտելի’ք բերեք։
Թագավորը մի օր գնաց կապիկի մոտ, կապիկը ասաց.
-Ինչի՞ ես դու թռչուններիդ տանջում։
Ու թագավոր արծիվը հասկանում է իր սխալը ու խելոքանում։
Դավիթ Տոնոյան

Լինում է, չի լինում մի թագավորություն է լինում: Այդ թագավորությունում ամեն ինչ փետուրներից էր կառուցված: Բայց այդ փետուրները ոսկուց էին: Նրանք կախարդված էին: Մի օր մի գեղեցիկ, փոքրիկ դեղձանիկ եկավ հեռու երկրներից ու անուշ-անուշ երգեց: Այդ երգի ձայնից թագավորությունը վերածվեց գեղեցիկ անտառի: Թռչունները, ծառերը ամեն ինչ դարձան իսկական: Նրանք շատ ուրախ ապրեցին իրենց թագավորությունում, իսկ Արծիվը թագավորում էր բոլորին և ուշադիր էր, որ այլև չկախարդվեն:
Միքայել Քեշիշյան

Թռչունների թագավորությունը գտնվում է ամենատաք երկրում: Այնտեղ ապրում են բոլոր տեսակի թռչունները: Իրենք ամեն օր խաղում են, վազվզում են, հատապտուղներ են հավաքում և երգում են: Իրենք ունեն թագավոր: Թագավորը ամենա…ամենամեծ արագիլն է: Թագավորությունում կան շատ մեծ ծառեր, որոնց վրա թռչունները ապրում են: Ձագուկները ամեն օր գնում են ճամփորդության և երգի դասեր ունենում դպրոցում: Այնտեղ բոլոր թռչունները երջանիկ են:
Հարություն Մկրտչյան



Կար-չկար մի թագավորություն կար, որտեղ ապրում էին թռչուններ։ Նրանց թագավորն էր արծիվը։ Թագավորության պաշտպաններն էին բազեները։ Նրանք թույլ ու փոքրիկ թռչուններին պաշտպանում էին չար աղվեսի հարձակումներից։ Թագավորության երգիչներն էին սոխակները, իսկ պարուհիները՝ կարապները։ Նրանց գեղեցիկ ձայնն ու պարը ամբողջ օրը երջանկանցնում էր թագավորության մյուս թռչուններին։ Իսկ բուն` որպես ամենաիմաստուն թռչուն, թագավորության ուսուցիչն էր։ Բոլոր փոքրիկները շտապում էին նրա մոտ՝ նոր ու հետաքրքիր պատմություններ լսելու։ Իսկ ամենաչարաճճիները ագռավներն էին։ Նրանք ոչինչ չէին անում, բայց իրենց կռկռոցով խանգարում էին մյուս թռչուններին և գողանում ուտելիք։ Իսկ ոստիկանները՝ արագիլները, իրենց բարձր բներից հետևում էին ու պատժում չար ագռավներին։ Ահա այսպիսի՜ հետաքրքիր թագավորություն էին ստեղծել թռչուններն իրենց համար։
Սամվել Բաբաջանյան

Կար-չկար մի արծիվ կար, որ ծլվլում էր և լռում։ Նա մտածում էր, թե ինչ դառնա ու քանի որ աշխարհում շատ թռչուններ կան, նա որոշեց դառնալ թագավոր։ Որ աշխարհը ավելի լավը լինի։
Որ աշխարհը ավելի ուժեղ ու համարձակ լինի, թռչունների թագավորությունը իր պես հզոր դարձնի։
Արեգ Օսիպյան

Լինում է, չի լինում մի թռչունների թագավորություն է լինում։ Նրանց թագավորն էր արծիվը։ Մի անգամ ագռավները հարձակվում են ճնճղուկների վրա, որպեսզի գողանան նրանց ուտելիքը։ Արծիվը զայրանում է ու որոշում է ագռավներին պատժել։ Նա մեկ տարի բանտարկում է ագռավներին մութ փչակում։ Մեկ տարի անց ագռավները դուրս են գալիս փչակից բարիացած ու փոխված:
Էդուարդ Բլեյան

Թռչունների թագավորությունում երբ ցրտերն ընկան, թագավորը կանչեց բոլորին և ասաց.
-Մենք պետք է թռչենք ուրիշ երկիր:
Հասմիկ Մկրտչյան

Оставьте комментарий