Ամառային լողափնյա ճամբար․ Օր 3-րդ

Հազարան հավքի թևով

Ճամբարականները կրծքազարդեր պատրաստելու 1-ին փուլն իրականացրին այսօր: Ընտրեցին համապատասխան էսքիզը, ֆետրի գույնը, կտրեցին ու զարդարեցին:

Այսօր Դավիթն ու ընկեր Լուսինեն շախմատ խաղացին: Լարված խաղ էր. Դավիթն ուժեղ մրցակից է: Ո՞վ հաղթեց: Այդ մասին լռում են շախմատիստները:

Читать далее

Ամառային լողափնյա ճամբար․ Օր 2-րդ

Բոլորս պետք է մաքուր պահենք մեր միջավայրը, չէ՞ որ մաքուր ու խնամված բակում հաճելի է խաղալ, զբոսնել, վազվզել, պարզապես պառկել խոտերին: Ամեն օր ճամբարականները խնամքով մաքրում են բակը, ջրում ծաղիկները, հավասարեցնում խիճը… ևն:

Ճամբարականների ամենասիրած զբաղմունքը:

Ընկեր Աչքերի հետ վերհիշեցին կոմիտասյան երգերը: Մի քանիսը երգեցին:

Читать далее

Ամառային լողափնյա ճամբար․ Օր 1-ին

Այսօր ճամբարականներին դիմավորեցին ընկեր Լուսինեն և ընկեր Մայրանուշը:
Առաջին հերթին պետք էր բացել լողավազանի ծածկը, չէ՞ որ ամենակարևոր և ամենասիրելի զբաղմունքը լողն է:

Ջրեցին ծաղիկները, բակում աշխատեցին, նախաճաշեցին, լողացին ու խաղացին:

Ամռան շոգին ամենաշատն ի՞նչ պետք է անել:
Իհարկե, լողալ:

Читать далее

Ճամբարականների տեղափոխում

Շահրոզեան Արեգ (Խնկո Ապոր փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Աղաջանյան Ռոբերտ (Սևքարեցի Սաքոյի փողոց ) ՝ տեղափոխումը կազմակերպվում է երթուղու միջոցով (Դավթաշեն-Զեյթուն երթուղու վարորդ՝ Հենրիկ Թուրվանդյան, հեռ․՝ 094 42 52 51 )
Շահրոզեան Մասիս (Խնկո Ապոր փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Մովսիսյան Եվա (Շիրակի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Մելքոմ Մելքոմյան Արտավազդ (Հրաչյա Քոչարի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Մելքոմ Մելքոմյան Արգիշտի (Հրաչյա Քոչարի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Բարխուդարյան Կարեն (Հաղթանակ թաղամաս) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Ալեքսանյան Հասմիկ (Շերամի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Սարիբեկյան Գագիկ (Օհանովի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Բլեյան Դավիթ (Չայկովսկու փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Մխիթարյան Մոնա (Տիչինայի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Հարությունյան Ինեսա (Էստոնական փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Գևորգյան Դավիթ (Շերամի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Սահակյան Նարեկ (Հերացու փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Սիմոնյան Ավետիս (Մեծարենցի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Հովակիմյան Արեն (Հաղթանակի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Ավետիսյան Արմեն (Արտաշիսյան փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Դանիելյան Աշոտ (Օհանովի փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը
Հովհաննսյան Վահագ (Էստոնական փողոց) ՝ տեղափոխումը կազմակերպում է ծնողը

Նկարչական պլներ

Իմ ամառային ճամբարը

Նպատակը՝ 
սովորողներին ծանոթացնել  Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Խնդիրները`

֊զարգացնել ստեղծագործելու, երևակայելու կարողությունները

֊ստեղծագործել` լսելով երաժշտություն

Ընթացքը`

֊ պատրաստել, դասավորել անհրաժեշտ պարագաները

— մասնակիցները նկարում են իրենց ճամբարային առօրյան

֊նկարների ցուցադրություն

Ունկնդրման նյութեր՝

«Ձիուկ»

«Կոտ ու կես»

«Հոյ, նազան»

«Հե՜յ, իմ նազան»

«Կաքավի գովքը»

«Այբ, բեն, գիմ»

«Ջաղացս մանի, մանի»

«Տիտոխիկ»

«5 էծ ունեմ»

«Զմփիկ, զմփիկ»

Սեղանի խաղեր

Ջանգա

Աշտարակի կառուցման համար նախատեսված է փայտե 54 աղյուս։ Խաղացողները աշտարակի հիմքից հերթով հանում են աղյուսներ և դնում վերևում` դարձնելով աշտարակն ավելի բարձր, բայց և ավելի անկայուն։
Առաջինը սկսում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը։ Ամեն քայլով աշտարակի ցանկացած հարկից (բացի նախավերջին հարկից) հանվում է մեկ աղյուս, որը դրվում է վերևում։ Եթե վերևի հարկը լրացված չէ, չի կարելի աղյուսը տեղավորել նախորդող հարկերում։ Աղյուսը դուրս բերելու և հետագայում տեղավորելու համար խաղացողը կարող է օգտագործել միայն մեկ ձեռքը։ Խաղացողը, աշտարակի քանդման վտանգ զգալով, կարող է թողնել աղյուսը, որին դիպել էր և դուրս բերել մեկ ուրիշը։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի քանդվել։ Պարտվում է այն խաղացողը, որի աղյուսը հանելու ընթացքում քանդվում է աշտարակը կամ 10 վայրկյանի ընթացքում քայլ չի կատարում։ Սակայն եթե մի քանի աղյուս է ընկել, իսկ աշտարակը դեռ կանգուն է, խաղացողները փոխադարձ համաձայնությամբ կարող են շարունակել խաղը։

Читать далее

Մարզական խաղեր

Խաղ 1
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Սեղաններին դրված են լինում փոքրիկ բլիթներ: Առանց ձեռքերի օգնության՝ ուտում են բլիթը: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է վերջացնում առաջադրանքը:

Խաղ 2
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Մեջտեղում դրված է լինում թասով ջուր: Ամեն խմբի շարքի վերջում՝ դատարկ 2 տարա: Մասնակիցները 1 գդալ ջուր են լցնում իրենց խմբի դատարկ տարայի մեջ: Հաղթում է այն թիմը, ում տարայի մեջ շատ ջուր է լինում խաղի վերջում:

Խաղ 3
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Ծառից ծառ ամրացնում են պարան: Մեջտեղում դնում են ամրակներ: Ամեն մասնակից 1 ամրակ է կախում պարանից: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է վերջացնում առաջադրանքը:

Մաթեմատիկական խաղեր

Խաղ 1
Ծափ ու ծափ



Կանոնները՝
Պետք է ծափ տալ և բարձրաձայն չասել այն թվերը, որոնք բաժանվում են n-ի կամ վերջանում են n-ով

Խաղ 2
Բազմապատկմա աղյուսակ լոտո



Կանոնները՝
Ամեն մեկն ունի իր խաղաքարտը: Խաղաքարտերի վրա գրված են բազմապատկման օրինակներ: Սեղանի վրա լցված են թղթեր: Պետք է արագ գրել պատասխանը և դնել համապատասխան տեղում: Հաղթում է նա, ով ամենաարագն է լրացնում խաղաքարտը:



Խաղ 3


Կանոններրը՝
Մեծ թղթի վրա գրված են թվեր: Մասնակիցները պետք է թվերը միացնեն աճման կարգով այնպես, որ գծերը չհատվեն: Հաղթում է նա, ով քիչ հատումների քանակ է ունենում:



Խաղ 4

Կանոնները՝
Թղթի վրա տարբեր տեսակի ու չափերի թվեր են գրված: Մասնակիցները պետք է շատ ուշադիր նայեն և գտնեն թվերը (աճման կամ նվազման կարգով):

Ֆլեշմոբի խնդիրների լուծում

Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ 2020
Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ 2020
Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2020
Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2020
Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2021
Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2021
Մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ — 2021
Ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2021