Սեբաստացու օրեր

Խնդիրները՝

Զրույց  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին. Ինչո՞ւ է մեր դպրոցը այսպիսին

Ունկնդրել «Խատուտիկ» ռադիոյի կրթահամալիրի տնօրենի հետ հարցազրույցը

Այցելել Կրթահամալիրի բրուտանոց, պատրաստել կախազարդեր, հուշանվերներ

Այցելել  ջերմոց- լաբորատորիա՝ վերցնել ծաղկի կտրոններ, դասարանում աճեցնելու և թաղարներում տնկելու համար

Կազմակերպել ֆոտոների ցուցահանդես՝  «Ես սեբաստացի եմ» խորագրով

Paint ծրագրով  պատրաստել շնորհավորական բացիկներ՝ կրթահամալիրի տոնին

Ընտանեկան նախագիծ․ նկարահանել «Ես սեբաստացի եմ․ իմ դպրոցը»  թեմայով տեսանյութեր, որտեղ սովորողները կպատմեն դպրոցի մասին

«Խատուտիկ» ռադիոյի լուրի պատրաստում․ Ինչպիսին պիտի լինի իսկական սեբաստացին

Առանձնացնել — նկարել — հրապարակել կրթահամալիրը խորհրդանշող  սեբաստացիական բառեր

Պատրաստել թխվածքաբլիթներ՝ կրթահամալիրի տոնին հյուրերին հյուրասիրելու համար

Ամփոփումը՝

ԹԹուդրիկ

Նպատակն ու խնդիրները՝
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին


Գործունեության ընթացքը

Տեսակավորված բանջարեղենները կհաշվեն (մեկական, երկուական, երեքական)

Պատկերացում կկազմեն առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին

Читать далее

Տիեզերք

Նպատակն ու խնդիրները`

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում

Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը

Շրջակա միջավայրի ուսումնասիրություն

Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում

ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում

Читать далее

Կոմիտասյան օրեր

Նպատակը՝ 
սովորողներին ծանոթացնել  Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Խնդիրները՝

Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝

Սովորեցնել նոր երգեր

Պատմել Կոմիտասի մասին

Ունկնդրել Կոմիտասի ստեղծագործություններից

Նկարել երաժշտության ներքո

Երգերի խոսքեր, կատարումներ

Ստեղծագործություններ՝ Ձայնադարան

Արդյունքում՝

Ես

Սովորողները նախագծի շրջանակում ինտեգրված առարկաների ենթաթեմաների շուրջ ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ կատարելով՝ կստեղծեն իրենց փաթեթները

Տևողությունը՝ 2 շաբաթ 

Ընթացքը՝ Յուրաքանչյուր շաբաթ բլոգում կլինի հաշվետվություն՝ շաբաթվա գործունեության մասին

Նախագծի խնդիրները ՝

Նպաստել սեփական անձի ինքնաճանաչողությանը, ինքնաբացահայտմանը, ինքնադրսևորմանը (հույզեր, ցանկություններ, դրանց արտահայտման ձևեր)

Ձևավորել և զարգացնել սեփական անձի նկատմամբ վստահություն, ինքնուրույնություն

Զարգացնել ինքնասպասարկման կարողություններ

Читать далее

Մեղվադաս. հանդիպում

Նախագիծը`  Ճանաչենք հրաշագործ մեղվին_ հանդիպում_փուլ 2-րդ Արմինե Գոգինյանի հետ
Մայիսի 5, 12:00

Սովորողներն անհամբեր սպասում էին, թե երբ է ընկեր Արմինեն իրենց տանելու Ագարակ՝ մեղուների մոտ:
Պաշտպանիչ հագուստ հագանք ու արդեն պատրաստ կանգնել էինք: Ընկեր Արմինեն բացեց փեթակն, ու մենք տեսանք շա՜տ մեղուներ: Զարմանալի, հետաքրքիր աշխատանք էին տանում մեղուները՝ բերում ծաղկափոշի, ջուր, պատրաստում մեղր… Ընկեր Արմինեն պատասխանում էր մեր բոլոր հարցերին:
Իսկ մեղուները շատ սիրեցին մեր դասարանի Հարությունին. անընդհատ կանգնում էին նրա պաշտպանիչ հագուստի վրա:
Շուտով մեր Ագարակից մեղուներին տանելու են Արատես, որովհետև այնտեղ շատ ծաղիկներ կան: Դե, մեղուներ, ձեզ բարի աշխատանքային ամառ:

Բլոգավարություն

«Սովորող-Սովորեցնող» նախագծի շրջանակներում 3.2 դասարանի սովորողները 2.1 դասարանի սովորողներին սովորեցնում են օգտվել բլոգից՝ բլոգավարություն

Օրը՝ մայիսի 13, 20

Ժամը՝ 9:20

Նպատակը՝
-Համագործակցային հմտություններ

-Խմբում աշխատելու հմտություններ

-Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ

-Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ

-Իմացածը փոխանցելու հմտություններ


Խնդիրները`

edublogs.org հարթակում բլոգների ստեղծում, գործիքների կիրառում, առաջին նյութի հրապարակում

Արդյունքը`

Փուլ 1-ին
Փուլ 2-րդ

Ընկերական հանդիպում

Նախագիծը՝ համագործակցային

Օրը՝ մայիսի 12

Ժամը՝ 09:30

Վայրը՝ Մայր դպրոցի մարզադաշտ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, Արևելյան դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Համակարգողներ՝ Լուսինե Պետրոսյան, Մադլեն Թերզյան, Սաթենիկ Սիմոնյան, Գայանե Սարգսյան

Անհրաժեշտ է՝ սպորտային հագուստ, մարզական գույք

Նպատակը՝ դպրոցների կապերի ամրապնդում, թիմով աշխատելու հմտության զարգացում, առողջ ապրելակերպի ձևավորում

Խնդիրները՝ սպորտի նկատմամբ հետաքրքրության և ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապելու սովորության մշակում

Ընթացքը՝
-սպորտային խաղերի կազմակերպում
-արդյունքների գրանցում

Խաղի նկարագրությունը
Խաղ 1.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Թիմին տրվում է 2 գորգ: Մասնակիցը կանգնում է մեկ գորգի վրա, դեպի առաջ դնում հաջորդ գորգը, կանգնում վրան, հետ մնացած գորգը նորից դնում առաջ, կանգնում վրան… Նույն գործողությունն այնքան է կատարում, մինչև հասնում է սահմանագծին, հավաքում գորգերը և վազքով վերադառնում: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:

խաղ 2. Մասնակիցները հաղթահարելով արգելքները (3 կոն) հասնում են օղակին, անցկացնում գլխի վրայով, ուղիղ վազքով վերադառնում: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:

Խաղ 3. Ամեն թիմին տրվում է 1 ինքնագլոր: Առաջին մասնակիցը, հաղթահարելով արգելքները (3 կոն), հասնում է վերջնագծին ու հետ վերադառնում: Ինքնագլորը փոխանցում է հաջորդ մասնակցին: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:

Արդյունքը՝ կհրապարակվի դասարանական բլոգում

Խորհրդատու՝ Նաիրա Հարությունյան


Ընտանեկան սպորտլանդիա

Նախագիծը՝ համագործակցային

Օրը՝ մայիսի 7

Ժամը՝ 11:00

Վայրը՝ Մայր դպրոց

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, ծնողներ

Համակարգողներ՝ Լուսինե Պետրոսյան, Մադլեն Թերզյան, Նարեկ Կարապետյան

Անհրաժեշտ է՝ սպորտային հագուստ, մարզական գույք

Նպատակը՝ ընտանեկան դպրոցների կապերի ամրապնդում, թիմով աշխատելու հմտության զարգացում, առողջ ապրելակերպի ձևավորում

Խնդիրները՝ սպորտի նկատմամբ հետաքրքրության և ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապելու սովորության մշակում

Ընթացքը՝
-սպորտային խաղերի կազմակերպում
-արդյունքների գրանցում

Խաղի նկարագրությունը
Խաղ 1.
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Մեջտեղում դրված են լինում փուչիկներ: Թիմերի մասնակիցներն արագ-արագ սկսում են փչել և կապել փուչիկները: Սովորողները հավաքում են իրենց թիմի փուչիկները: Հաղթում է այն թիմը, ով ավելի շատ փուչիկներ է փչել:
Տրվում է 3 րոպե ժամանակ:

խաղ 2.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Դրված են կոն-արգելքներ, իսկ վերջում օղակ, օղակի մեջ՝ փուչիկներ: Մասնակիցները հետ-հետ վազելով, հաղթահարելով արգելքները, հասնում են փուչիկներին, պայթեցնում 1 փուչիկ և ուղիղ վազքով վերադառնում թիմ: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում խաղը:

Խաղ 3.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Ընտրում են սահմանագիծ: Բռնում են պարանը և սկսում դեպի իրենց կողմ քաշել մյուս թիմի մասնակիցներին: Հաղթում է այն թիմը, ով սահմանգծից իր կողմ է անցկացնում մյուս թիմի բոլոր մասնակիցներին:

Խաղ 4.
Մասնակիցները բաժանվում են 2 թիմի: Թիմին տրվում է 2 գորգ: Մասնակիցը կանգնում է մեկ գորգի վրա, դեպի առաջ դնում հաջորդ գորգը, կանգնում վրան, հետ մնացած գորգը նորից դնում առաջ, կանգնում վրան… Նույն գործողությունն այնքան է կատարում, մինչև հասնում է սահմանագծին, հավաքում գորգերը և վազքով վերադառնում: Հաղթում է այն թիմը, ով առաջինն է վերջացնում առաջադրանքը:



Փուլերի ամփոփում՝ ռադիոնյութերի, տեսանյութերի տեսքով

Արդյունքը՝ կհրապարակվի դասարանական բլոգում